Ստարտափ

Սումայա Կազի. փորձում ենք փոխել աշխարհը

Omidyar Network-ը ներդրումային հիմնադրամ է, որը ստեղծվել է 2004թ-ին eBay-ի հիմնադիր Պիեռ Օմիդյարի կողմից: Մինչ այսօր հիմնադրամը հատկացրել է մոտ 290 միլիոն դոլար տարբեր նախագծեր ֆինանսավորելու համար: 2010թ-ին Omidyar Network-ի կազմակերպած «Ստարտափ, որը հավանական է կփոխի աշխարհը» (Startup Most Likely to Change the World) մրցույթում հաղթում է Սումայա Կազիի (ամերիկացի, որի ծնողները Բանգլադեշից են) sumazi.com նախագիծը: Սակայն մինչև նախագծի մասին խոսելը, կարճ ներկայացնեմ դրա հեղինակին:

Սումայա Կազին ծնվել է 1982թ-ին Հոլիվուդում: 2004թ-ին ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը` բիզնես մասնագիտությամբ: 2005թ-ին` 23 տարեկան հասակում, դեռևս աշխատելով Sun Microsystems ընկերությունում, նա ստեղծում է իր առաջին The CulturalConnect ընկերությունը: The CulturalConnect-ը հնարավորություն էր տալիս կապ հաստատել տարբեր էթնիկական խմբերի մարդկանց միջև: Այս նախագծի շնորհիվ 2006թ-ին Սումայան ճանաչվում է «Մինչև 25 տարեկան լավագույն երիտասարդ գործարար» BusinessWeek ամսագրի կողմից, 2007թ-ին հրավիրվում է CNN, տարբեր հեղինակավոր ամսագրերի կողմից արժանանում է «Top 50 հեռատես մարդիկ, ովքեր կփոխեն աշխարհը», «Top-100 ամենացանկալի խորհրդատուներ», «Սան Ֆրանցիսկոյի 10 գործարարներ, որոնց արժե հետևել», «Ինտերնետի ամենահեղինակավոր ղեկավարներ» և այլ տիտղոսների: 2011թ-ին նա ստեղծում է իր երկրորդ` sumazi.com հաջողակ նախագիծը, որն ըստ էության առաջինի տրամաբանական շարունակությունն էր:

Sumazi.com-ը հնարավորություն է տալիս կապ հաստատել մարդկանց հետ, որոնց դուք չեք ճանաչում, բայց պետք է ճանաչեք: Այն առաջարկում է ձեզ մարդկանց, ովքեր կարող են ձեզ ինչ-որ բանով օգնել, ոգեշնչել ձեզ կամ ձեզ հետ միասին ինչ-որ նախագիծ իրականացնել: Կարճ ասած` դուք կարող եք գտնել այն մարդկանց, որոնք այդ պահին ձեզ անհրաժեշտ են: Օրինակ, եթե դուք ուզում եք գտնել մարդկանց, ովքեր ոգեշնչված են Սթիվ Ջոբսով և ուզում են փոխել աշխարհը (այդ օրինակը կա տեսանյութում), ապա Sumazi-ի միջոցով դուք դա կարող եք անել: Կամ եթե ուզում եք գտնել մեկին, ով կարող է ձեզ չինարեն սովորեցնել, Sumazi-ի միջոցով դուք դա նույնպես կարող եք: Sumazi-ն օգտվում է Facebook և Linkedin սոցիալական ցանցերում մարդկանց թողած տվյալներից` վերլուծելով նրանց վարքագիծը: Ի տարբերություն Linkedin-ի` այն առաջարկում է ձեզ կոնկրետ մարդկանց ցուցակ, ովքեր այդ պահին ձեզ անհրաժեշտ են:

Հ.Գ.
Առայժմ այսքանը: Sumazi.com կայքի աշխատանքի մասին կգրեմ ավելի ուշ, քանի որ ինքս արդեն գրանցվել եմ և պատրաստվում եմ փորձարկել, իսկ այս պահին կարող եք դիտել ևս երկու տեսանյութ անգլերեն լեզվով Սումայա Կազիի և Սումազիի մասին:

Ի՞նչ է Սումազին

Պատմում է Սումայա Կազին

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»