Շատերին հայտնի են հայկական իշխանական տների մասին պատմությունները: Հայկական իշխանական ընտանիքներում ընտանեկան կալվածքն ամբողջությամբ անցնում էր հորից որդուն, իսկ մյուսներին տրվում էր այդ կալվածքներում բնակվելու իրավունք, բայց ոչ երբեք սեփականության: Իշխանական տոհմերի առաջնորդներն ամեն ինչ անում էին, որպեսզի իրենցից հետո իշխանությունը պահպանի իր հզորությունը, իսկ դրա համար անհրաժեշտ էր ունենալ խելացի և նպատակասլաց ժառանգորդ:
Իշխաններից մեկը, երբ գալիս է ժառանգորդ ընտրելու ժամանակը, կանչում է իր մոտ որդիներին և ասում.
— Իմ քաջ որդիներ, դուք բոլորդ էլ արդեն հասուն տղաներ եք և եկել է ժամանակը, որ ես ընտրեմ ձեզանից մեկին որպես իմ ժառանգորդ: Դրա համար մենք վաղը միասին կմեկնենք բերքահավաքի, որտեղ էլ պարզ կդառնա, թե ձեզանից ով կլինի իմ ժառանգորդը:
Հաջորդ առավոտյան իշխանը որդիների հետ մեկնեց իշխանական այգիներից մեկը և որդիներին պատվիրեց սկսել բերքահավաքը, բայց մի պայմանով, որ բոլորը քաղեն նույն ծառի պտուղները, իսկ ինքը սկսեց ուշադրությամբ հետևել նրանց աշխատանքին: Բերքահավաքից հետո իշխանը կայացրեց իր որոշումը և իրոք` որդիներից ամենաաշխատասերն ու նպատակասլացը ժառանգեց նրա ողջ կարողությունը: Սակայն որոշումը մյուս որդիների մոտ դժգոհություն առաջացրեց: Նրանց համար հասկանալի չէր, թե որն էր իշխանի ընտրության պատճառը: Զգալով որդիների դժգոհությունը` իշխանը կանչեց նրանց իր մոտ և ասաց.
— Որդիներս, ես տեսնում եմ, որ դուք համաձայն չեք իմ որոշման հետ, այդ պատճառով կասեմ ձեզ դրա պատճառը: Երբ դուք սկսեցիք բերքահավաքը, ես ուշադիր հետևում էի ձեզ և նկատեցի, որ դուք քաղում էիք միայն ծառի ներքևում գտնվող պտուղները և հեշտությամբ կատարեցիք ձեր առաջադրանքը: Ձեզանից միայն մեկը, դժվարությամբ ու ռիսկի դիմելով, բարձրացավ ծառի վրա և քաղեց վերևի պտուղները և հենց նրան էլ ես ընտրեցի, քանի որ կյանքը նման է բերքահավաքի. ծառի ներքևում աճող պտուղներն ավելի հասանելի են, սակայն դրանք չունեն այն համն ու տեսքը, ինչպես ծառի վերևում աճող պտուղները, որոնք ստանում են ավելի շատ արևի էներգիա և ավելի պաշտպանված են: Սովորական մարդիկ բավարարվում են ներքևի պտուղներով միգուցե այն պատճառով, որ դրանք հեշտ են տրվում կամ նրանք երբեք չեն փորձել վերևի պտուղները, իսկ առավել նպատակասլացները ջանք են թափում, ռիսկի դիմելով և վտանգելով իրենց, բարձրանում են ծառը և համտեսում դրանք: Կյանքում միշտ պետք է ռիսկի դիմել, որպեսզի հասնել կյանքի տված ամենալավ բաներին, բայց մի բան պետք է հիշել, որ լավագույնը միշտ էլ պահանջում է ռիսկ, նպատակասլացություն և հեռատեսություն, հակառակ դեպքում` դրան կհասնեին բոլորը և դա չէր կոչվի լավագույնը:
Կարգին կերած-խմած իշխանա չէ՞ Դավիթ ջան 🙂
հաաաաաա Հրաչ ջան ես կասեյ օլիգարխ
🙂
Դավիթ ջան հաջողված հոդված է, շնորհավորում եմ: 🙂 Զարմանում եմ Ձեր ակտիվության ու թեմաների բազմազանության վրա: Շարունակեք նույն եռանդով 🙂
Տղաներ, հաճելի է հայերենով գրագետ նյութեր տեսնելը: Մեկ խորհուրդ. ծանոթացեք ՀՀ գործարարների միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանի հետ: Նա գրքեր ունի գրած մի քանի, այդ թվում Մանթաշյանի մասին: Միգուցե տեղ կգտնեք իրար հետ համագործակցելու համար:
հարգանքով Ահարոն Չիլինգարյան հեռ. 077 800 650
Շնորհակալություն, անպայման կնայեմ:
Շատ շնորհակալություն պարոն Չիլինգարյան անպայման կնայեմ
Շատ շնորհակալ եմ Գոհար ջան երբ գնահատում եք աշխատանքս ավելի շատ ցանկություն է առաջանում գրելու
-ճ-