Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Պատասխանատվության զգացում առաջին հերթին ընտանիքի նկատմամբ

Հեղինակ՝ Davit

Ցանկացած մարդ միշտ պատասխանատու է իր ընտանիքի առջև՝ սկզբում այն ընտանիքի, որտեղ ծնվել է, իսկ առավել շատ այն ընտանիքի, որն ինքն է ստեղծել: Եթե ուշադրություն դարձնեք ամենատարբեր ոլորտների հաջողակ մարդկանց, կտեսնեք, որ նրանք առաջին հերթին շնորհակալություն են հայտնում ծնողներին իրենց հաջողությունների համար: Ընդհանրապես, ընտանիքի դերը շատ մեծ է անհատի ձևավորման գործում, հատկապես հայկական իրականության մեջ: Դրա պատճառները խորքային են. ցանկացած նպատակ կամ երազանք ունի իր սկզբնաղբյուրը, որը ձևավորվում է դեռ մանկուց, իսկ հաջողության հասնելու հիմնական շարժառիթը պետք է լինի բարեկեցիկ ընտանիք ունենալու ցանկությունը:

Եթե մարդը սկսում է բիզնեսը միայն շատ փող ունենալու համար, ապա շատ հնարավոր է, որ առաջին իսկ անհաջողությունից հետո նահանջի և հրաժարվի իր նպատակից, քանի որ փող ունենալու ձգտումը չի հանդիսանում այն դրդապատճառը, որի համար արժե ծախսել կյանքի լավագույն տարիները, իսկ նրանք, ովքեր քրտնաջան աշխատում են հանուն իրենց ընտանիքի, հատկապես ապագա երեխաների վաղվա ապահով կյանքի, չեն վախենում ոչ մի դժվարությունից, պայքարում են մինչև վերջ: Մենք՝ հայերս, համարվում ենք շատ խելացի և ստեղծագործ ժողովուրդ՝ հաջողակ բիզնեսում: Այդ առումով միշտ զուգահեռներ են անցկացվում հայերի և հրեաների մեջ, իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ մենք՝ հայերս, ինչպես հրեաները, մեծ սեր ենք տածում դեպի մեր ընտանիքը:

Հայկական մենթալիտետին բնորոշ է ապահով ու բարեկեցիկ ընտանիք ունենալը, իսկ այդպիսի մտածելակերպը ստիպում է մարդուն անդադար աշխատել, միշտ ձգտել ավելիին: Բարեկեցիկ ընտանիք ունենալու ձգտումն է պատճառ հանդիսանում, որ շատերը գերադասում են սեփական բիզնես սկսել՝ շատ լավ հասկանալով, որ աշխատավարձով չեն կարողանա ապահովել ընտանիքին ինչպես հարկն է: Հաջողակ մարդիկ, որպես կանոն, իրենց առաջին քայլերը բիզնեսում կատարում են վաղ տարիքում, երբ նրանցից շատերը դեռ ամուսնացած չեն և բնական է, որ այդ փուլում նրանց աջակցում են ծնողները, իսկ ծնողների աջակցությանը պետք է արժանանալ: Դրա համար պետք է լինել պատասխանատու մարդ բոլոր ասպարեզներում՝ ոչ միայն բիզնեսում: Նոր բիզնեսի շեմին երիտասարդները հանդիպում են բազմաթիվ դժվարությունների, որոնցից շատերին պատրաստ չեն լինում և հենց ընտանիքի հոգեբանական աջակցությունն է օգնում չնահանջել և կայանալ: Բացի այդ, ծնողներն ամենալավ խորհրդատուներն են և ամենամեղմ քննադատները՝ ի տարբերություն հասարակության, որտեղ ցանկացած սխալ քննադատվում է խստորեն:

Ընտանիքն աշխարհի ամենաապահով միջավայրն է, որտեղ կրկնակի ուրախությամբ են ընդունվում հաջողությունները և գրեթե անտեսվում անհաջողությունները:

Հեղինակի մասին

Davit

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»