Պարզվում է, որ ԱՄՆ-ում, բացի համակարգչային ծրագրերից և ալգորիթմներից, հնարավոր է պատենտավորել նաև բիզնեսի վարման մեթոդները: Վերջերս հայտնվեցի ամերիկյան մի կայքում, որի տակ գրված էր` Patented: Նշված էր նաև պատենտի համարը: Փնտրեցի համարը համացանցում և հայտնվեցի uspto.gov (United States Patent and Trademark Office) կայքում, որը պարզվեց ԱՄՆ-ում պատենտներ տրամադրող պաշտոնական կառույցն է: Երբ կարդում էի գտածս պատենտի նկարագրությունը, մտածում էի, որ եթե այդպես լինի, ապա բոլորը կարող են պատենտավորել ցանկացած միտք` սկսած սոցիալական ցանցից մինչև նորությունների կայք: Իրականում, մի քիչ ուսումնասիրելով պատենտները, հասկացա, որ նման պատենտներ իրոք կան: Օրինակ, Facebook-ը պատենտավորել է այսպես կոչված News Feed-ը: Պատենտին կարող եք ծանոթանալ այստեղ: Կամ, օրինակ կա պատենտ` ոչ-պիկային ժամերին ռեստորաններում և այլ ոլորտներում ծանրաբեռնվածությունը կրճատելու մասին: Մի խոսքով` պատենտային ազատությունն է պատճառը, որ ԱՄՆ-ում տարեկան գրանցվում են հարյուր հազարավոր պատենտներ:
Սակայն, չնայած նման ազատությանը, ԱՄՆ-ում պատենտներ գրանցելն այդքան էլ հեշտ չէ: Սովորաբար դա տևում է 1,5-3 տարի, որի ընթացքում կատարվում են լուրջ ուսումնասիրություններ, ներկայացվում են տարբեր փաստաթղթեր, սխեմաներ և այլն: Նույնիսկ կան ընկերություններ, այսպես կոչված «պատենտային տրոլներ», որոնք գրանցում են պատենտներ միայն այլ ընկերություններից փող ստանալու համար: Ամեն դեպքում, ԱՄՆ-ում գրանցված պատենտը չի գործում օրինակ Հայաստանում, Ռուսաստանում կամ Չինաստանում: Այնպես որ, ԱՄՆ-ում պատենտներ գրանցում են միայն նրանք, ովքեր պատրաստվում են բիզնես վարել ԱՄՆ-ում: Իսկ եթե կա ինչ-որ գաղափար, ալգորիթմ կամ մեթոդ, որը գրանցված է ԱՄՆ-ում, այն հանգիստ կարող է գրանցված չլինել օրինակ Ռուսաստանում:
Սա պատենտների մասին ընդհանուր տեղեկություն էր, առաջին տպավորությունս: Ավելի խորացված այս մասին կգրեմ հետագա հոդվածներում:
Հրաչ ջան իսկ հնարավոր ա,որ օրինակ տվյալ գաղափարը և Հայաստատնում,և ԱՄՆ-ում արտոնագրել….
Հա Գագիկ ջան, եթե ազատ եղավ ոչ մի խանգարող բան չկա:
Պարզ է,իսկ տեղյակ ես այնտեղի վճարներից?
Կարծեմ այստեղ դիմումը 3750 դրամ է,իսկ երբ,որ ընդունվում է 5000 դրամ,,,սրանք պետական վճարներն են.
Մանրամասների համար`Մտավոր Սեփականության գործկալության կայքը խորհուրդ կտամ.http://aipa.am/hy/
Ok Gագիկ ջան, մերսի 🙂 վճարներից առայժմ տեղյակ չեմ: