Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Երազանքի ուժը

Հեղինակ՝ Karen

Մենք բոլորս ունենք մեր երազանքները, բայց ոչ բոլորս ենք դրանց մեծ նշանակություն տալիս: Բայց չէ՞ որ մենք մարդ ենք, իսկ մարդկային տեսակը տարբերվում է մնացածներից մտածելու, երազելու կարողությամբ: Ինչու փոքր հասակում մենք ամեն ինչ երազում ենք, իսկ հետո սկսում ծիծաղել մեր երազանքների վրա: Երևի դա անելն ավելի հեշտ է, քան քայլեր ձեռնարկել երազանքին հասնելու համար:

Ուզում եմ պատմել երկու փոքրիկ պատմություն իմ կյանքից: Նախ սկսեմ նրանից, որ մարդկանց մոտ շրջանառվում է այս արտահայտությունը. «ինչից փախչում ես` գլխիդ է գալիս»: Շատերը հավատում են դրան: Լավ, իսկ ինչ եք կարծում, հակառակը տեղի չի՞ ունենում, այսինքն «ինչը շատ ես ուզում, գլխիդ չի գա՞»: Ես հավատում եմ դրան, քանի որ իմ մի շարք երազանքներին հասել եմ օրս ծրագրելով և երազանքներիս անընդհատ նշանակություն տալով: Ես միշտ երազանքներս թղթին հանձնած պահել եմ գրպանումս:

Առաջին երազանքս, որ կատարվեց, համակարգիչն էր: Օր ու գիշեր ես համակարգչի մասին էի երազում: Այդ ժամանակ ես կահույքի խանութում ավագ մասնագետ էի աշխատում և ինչ-ինչ պատճառներով խանութների ցանցը լուծարվում էր, իսկ փակված խանութների համակարգիչները բերել էին խանութի պահեստ: Մի անգամ ինձ տնօրենն ասաց, որ վաճառում է դրանք: Ինձ թվաց, որ դա երազ է: Իհարկե, գինը գերազանցում էր իմ աշխատավարձը մոտ 3 անգամ: Ես համաձայնեցի վերցնել դրանցից մեկն ու 3 ամիս աշխատավարձս թողնել խանութում: Բայց նման համակարգիչ խանութից գնելու համար ինձ ավելի շատ գումար անհրաժեշտ կլիներ: Փաստորեն՝ համակարգիչն ինքն եկավ ինձ մոտ:

Հետո մեքենաս հայտնվեց: Մինչ մեքենա ունենալը ես արդեն տան աթոռներն էի մեքենա պատկերացնում: Մի ծանոթ ունեի, որը թեթև վթարի էր ենթարկվել ու դատական հարցերի համար շտապ գումար էր անհրաժեշտ: Գումարը, բնականաբար, մեքենայի գնից շատ ավելի քիչ էր: Ամենահետաքրքիրն այն է, որ նա առաջինն ինձ այդ հարցով դիմեց, չնայած իմ այդ երազանքի մասին ես երբեք նրա մոտ չէի բարձրաձայնել: Կարծում եք` այն, ինչի մասին երազում ու մտածում եի, պատահական հանդիպեցի՞:

Անընդհատ հիշեք ձեր երազանքների մասին, պարզեք ձեզ մեջ դրանց հասնելու ցանկության մեծությունը, պլանավորեք ձեր քայլերն ու երազանքն իրականացած է:

Հեղինակի մասին

Karen

14 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»