Մենք բոլորս ունենք մեր երազանքները, բայց ոչ բոլորս ենք դրանց մեծ նշանակություն տալիս: Բայց չէ՞ որ մենք մարդ ենք, իսկ մարդկային տեսակը տարբերվում է մնացածներից մտածելու, երազելու կարողությամբ: Ինչու փոքր հասակում մենք ամեն ինչ երազում ենք, իսկ հետո սկսում ծիծաղել մեր երազանքների վրա: Երևի դա անելն ավելի հեշտ է, քան քայլեր ձեռնարկել երազանքին հասնելու համար:
Ուզում եմ պատմել երկու փոքրիկ պատմություն իմ կյանքից: Նախ սկսեմ նրանից, որ մարդկանց մոտ շրջանառվում է այս արտահայտությունը. «ինչից փախչում ես` գլխիդ է գալիս»: Շատերը հավատում են դրան: Լավ, իսկ ինչ եք կարծում, հակառակը տեղի չի՞ ունենում, այսինքն «ինչը շատ ես ուզում, գլխիդ չի գա՞»: Ես հավատում եմ դրան, քանի որ իմ մի շարք երազանքներին հասել եմ օրս ծրագրելով և երազանքներիս անընդհատ նշանակություն տալով: Ես միշտ երազանքներս թղթին հանձնած պահել եմ գրպանումս:
Առաջին երազանքս, որ կատարվեց, համակարգիչն էր: Օր ու գիշեր ես համակարգչի մասին էի երազում: Այդ ժամանակ ես կահույքի խանութում ավագ մասնագետ էի աշխատում և ինչ-ինչ պատճառներով խանութների ցանցը լուծարվում էր, իսկ փակված խանութների համակարգիչները բերել էին խանութի պահեստ: Մի անգամ ինձ տնօրենն ասաց, որ վաճառում է դրանք: Ինձ թվաց, որ դա երազ է: Իհարկե, գինը գերազանցում էր իմ աշխատավարձը մոտ 3 անգամ: Ես համաձայնեցի վերցնել դրանցից մեկն ու 3 ամիս աշխատավարձս թողնել խանութում: Բայց նման համակարգիչ խանութից գնելու համար ինձ ավելի շատ գումար անհրաժեշտ կլիներ: Փաստորեն՝ համակարգիչն ինքն եկավ ինձ մոտ:
Հետո մեքենաս հայտնվեց: Մինչ մեքենա ունենալը ես արդեն տան աթոռներն էի մեքենա պատկերացնում: Մի ծանոթ ունեի, որը թեթև վթարի էր ենթարկվել ու դատական հարցերի համար շտապ գումար էր անհրաժեշտ: Գումարը, բնականաբար, մեքենայի գնից շատ ավելի քիչ էր: Ամենահետաքրքիրն այն է, որ նա առաջինն ինձ այդ հարցով դիմեց, չնայած իմ այդ երազանքի մասին ես երբեք նրա մոտ չէի բարձրաձայնել: Կարծում եք` այն, ինչի մասին երազում ու մտածում եի, պատահական հանդիպեցի՞:
Անընդհատ հիշեք ձեր երազանքների մասին, պարզեք ձեզ մեջ դրանց հասնելու ցանկության մեծությունը, պլանավորեք ձեր քայլերն ու երազանքն իրականացած է:
kareli e dranc naev npatakner anvanel, isk inch verabervum e erazanqnerin , I'm erazanqner@ hajax veracakan en ev voch irakananeli……..
incheve shat hajeli e misht erazel, mievnuynn e dranic vnas chka, miayn hajeli zgacoghutyun e.
Կարեն ջան բարի գալուստ Հաջողության Բլոգ 🙂 Հոդվածը կարդացի այնպես, ասես ես եմ գրել 🙂 Իմ մասին էր: Ընտանիքիս անդամները ոչ մի դեպքում չեն կասկածում, որ կհասնեմ նրան ինչ ուզում եմ: Հավատացեք, նրանք ճիշտ են 🙂 Ու միշտ ասում են. “էն ին չուզում ես երկնքից է ընկնում” 🙂
Իմ փորձից 100%ով վստահեցնում եմ:
Ուրախ եմ Ձեր (Ինչու չէ նաև իմ համար) 😉
Հաճելի է Գոհար ջան: Շուտով կարող ես կարդալ նաև իմ մյուս հոդվածը:
Բարի գալուստ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԼՈԳ Կարեն ջան շատ տեղին էր հոդվածը ամենակարևորը հասնել երազանքին կապ չունի թէ ինչպիսին է այն
Շատ հաճելի է Դավիթ ջան, շնորհակալ եմ: Մի որոշ ժամանակ առաջ ես ինքս եմ ծիծաղել երազելու վրա, բայց կարդացի, լսեցի մի մարդու խոսքեր ու փոխեցի ինձ:
es orinak mi 200 hat npatakem grel u amenakarevor@ vor dranq sax kristalacvacen.
shat lav kayq e…klas
es shat em sirum erazel u shat hacheli e…u amenakarevor@ jox jan havataq dzer erazanqnerin minchev verj u porceq hasnel dranc…vorovhetev ete mard uzena apa anpayman khasni ir npatakin.
mer kyanq@ dzandzrali klini aranc erazanqneri…orinak es shat erazanqner unem u vstah em vor kirakanana…….
shat chisht es asum Andrea jan es liovin hamamit em vor mer kyanq@ shat dzandzrali klini aranc erazanqneri
shat lavn eer