Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը

Հեղինակ՝ Mariam Nazaryan

Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով` ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ:

Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով` միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:

Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը….

Հեղինակի մասին

Mariam Nazaryan

Ինձ համար կարևոր նշանակություն ունեն անհաջողություններն ու ձախորդությունները: Դրանք օգնում են ավելի հիմնավոր ու մեծ հաջողության հասնելուն:

6 մեկնաբանություն

  • Մարիամ ջան, իրականում շատ լուրջ փիլիսոփայական ու կյանքի թեմա ես քննարկել, որի մասին կարելի է անվերջ խոսել: Հաճելի էր կարդալ, նույնիսկ այն դեպքում, երբ արտահայտածդ մի շարք մտքերի հետ բոլորովին համաձայն չեմ:

  • Մարիամ ջան, նոր կորուստ ունեցա ես, սրտիս խոսքերն ես գևել ուղղակի լավատեսույթունն է ինձ հիմա պակասում

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»