Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով` ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ:
Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով` միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:
Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը….
Մարիամ ջան, իրականում շատ լուրջ փիլիսոփայական ու կյանքի թեմա ես քննարկել, որի մասին կարելի է անվերջ խոսել: Հաճելի էր կարդալ, նույնիսկ այն դեպքում, երբ արտահայտածդ մի շարք մտքերի հետ բոլորովին համաձայն չեմ:
շնորհակալ եմ, դե մարդիկ նրանց մտածողությունը տարբեր են 🙂
Մարիամ ջան, նոր կորուստ ունեցա ես, սրտիս խոսքերն ես գևել ուղղակի լավատեսույթունն է ինձ հիմա պակասում
Եթե գիտակցում եք , որ լավատեսությունն է պակասում , ապա այն արդեն իսկ ունեք…
Շնորհակալ եմ Մարիամ ջան քեզ, այս բլոգին և բլոգի բոլոր հեղինակներին․․․ դուք ինձ շաաատ եք օգնում
Քեզ նույնպես շնորհակալ ենք 🙂