Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բիզնես և ֆինանսներ

Սուրբ Վալենտինի օրվա լավագույն նվերը

Հեղինակ՝ Success stories

Բարև Ձեզ, ես Աննա Հարությունյանն եմ, «Էլ Ընդ Այ Սենթր» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրենը, մասնագիտությամբ մաքսավար, թարգմանիչ, իրավաբան: Որոշեցի պատմել ձեզ իմ հաջողության պատմությունն այս կայքի շրջանակներում, քանի որ success.am կայքի հոդվածներն էլ են նպաստել իմ հաջողությանը:

Երբ ընդամենը 18 տարեկան էի և միաժամանակ ուսանող էի ու երիտասարդ մայրիկ, ծանոթներիցս մեկն, ով գիտեր, որ սովորում եմ անգլերեն, զանգահարեց և խնդրեց, որ իր հետ անգլերեն պարապեմ: Նա ևս ուսանող էր և դժվարանում էր կատարել իր անգլերենի տնայինները: Սկզբում շատ անհանգստացա, չէ՞ որ նա երեխա չէր, այլ ինձ պես ուսանող, բայց հիշելով, որ ռիսկը գործի կեսն է, ես համաձայնվեցի պարապել նրա հետ, և դա դարձավ ճակատագրական ինձ համար: Ես հասկացա, որ ոչ միայն կարող եմ լավ սովորեցնել, այլ նաև գերագույն հաճույք ստանալ աշխատանքիցս: Հետո շատերն իմացան, որ անգլերեն եմ սովորեցնում, և կարճ ժամանակահատվածում ես արդեն ունեի բավականին շատ աշակերտներ:

Հիշում եմ, երբ աղջիկս 3 տարեկան էր, պարապմունքներիս ժամանակ գալիս ու ետևի կողմից բարձրանում էր աթոռիս: Ես պարապում էի աշակերտներիս հետ, իսկ նա այդ ընթացքում իր մազակալներով փորձում էր կապել մազերս: Արդյունքում պարապմունքի վերջում ես նստած էի լինում՝ գլխիս գունավոր մազակալներով լի պոչեր 🙂

Կրթությունս ավարտելուց հետո ընդունվեցի աշխատանքի քոլեջում: Այնտեղ երբեմն հարկ էր լինում որևէ մասնագետի փոխարինել, և ես դա անում էի մեծ սիրով: Լսարանը գնալով դառնում էր ինձ շատ հարազատ մի վայր: Այնուհետև ընդունվեցի աշխատանքի մի ուսումնական կենտրոն` որպես անգլերենի մասնագետ: Ուսանողներս զգում էին, որ ինձ համար իրենց սովորեցնելը պարզապես աշխատանք չէր, դա իսկապես շատ մեծ հաճույք էր ինձ պատճառում, որն էլ փոխանցվում էր ուսանողներին:

Ամուսինս, տեսնելով այդ մեծ սերն աշխատանքիս հանդեպ, որոշեց ինձ մի մեծ անակնկալ մատուցել և 2011 թվականի փետրվարի 14-ի կապակցությամբ նվիրեց ուսումնական կենտրոն:

«L & I Centre» անվանումը մտածել եմ ինքս, քանի որ ցանկանում էի, որ այն չլինի պարզապես տառերի մի շարան, այլ իմաստ ունենա… Այն «Սովորիր և Կատարելագործիր»-ի հապավումն է անգլերեն տարբերակով՝ “LEARN & IMPROVE”: Չեմ կարող նկարագրել իմ երջանկությունը, երբ նա ինձ ասաց այդ մասին: Դա իմ երազանքներից մեկն էր` ունենալ սեփական ուսումնական կենտրոն և կենդանություն տալ բոլոր մտքերիս կապված այդ կենտրոնի հետ:

Այժմ շնորհիվ իմ թանկագին ամուսնու, ես կարողանում եմ իրագործել իմ մտքերը և անում եմ ամենը, որպեսզի սիրով ստեղծված մեր ուսումնական կենտրոնը ծաղկունք ապրի ու շատ գիտելիքներ տա բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են սովորելու մեզ մոտ: Շնորհիվ իմ համախմբված և փորձառու աշխատակազմի ու հրաշալի ուսանողների, կազմակերպում եմ տարբեր բարեգործական ակցիաներ և միջոցառումներ: Փորձում ենք աջակցել նաև բոլոր նրանց, ովքեր աշխատանքի կարիք ունեն:

Իմ հաջողության համար ես շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ քույրիկին, ով ինձ շատ է օգնել և շարունակում է օգնել, կենտրոնի բոլոր ուսանողներին և իմ ընկերներին, որոնցից մեկը հենց այս կայքի հեղինակն է, ով անսահման օգնել է ինձ կենտրոնի հետ կապված ցանկացած հարցում և դեռ շարունակում է օգնել նաև իր հրաշալի հոդվածների միջոցով: Ես ինձ համարում եմ հաջողակ և ուժեղ մարդ, քանի որ կողքիս ունեմ այնպիսի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են ինձ ձեռք մեկնել:

Այսպիսով դուք իմացաք, թե ինչպես կարող են համարձակությունն ու քեզ շրջապատող մարդիկ դարձնել քեզ հաջողակ: Իսկ թե այսքան կարճ ժամանակահատվածում ինչ հաջողությունների եմ հասել, կարող եք տեսնել այցելելով մեր կայք licentre.am կամ facebook.com/licentre:

Մաղթում եմ Ձեր երազանքներին ևս իրականացում: Եղեք բարի և աշխատասեր, այդ դեպքում կունենաք Ձեր կողքին այնպիսի մարդիկ, ովքեր կօգնեն Ձեզ և անպայման կհասնեք մեծ հաջողությունների, իհարկե Աստծո կամքով…

Հեղինակի մասին

Success stories

Ուղարկեք Ձեր հաջողության պատմությունը [email protected] էլեկտրոնային հասցեին և այն կհայտնվի Հաջողության բլոգում:

13 մեկնաբանություն

  • Աննա ջան շնորհավոր L&I Centre-ի 2-ամյակը, թող ձեր հաջողությունները հարյուրապատկվեն մոտակա տարիներին, միշտ լավագույն ուսանողներն ունենաք, շարունակեք նման բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպել, իսկ դու միշտ նման նվերներ ստանաս 🙂

  • Hargeli L&I Centre!
    Shnorhavor 2 amyakd. Maghtum em kayun gortsuneutyun, ger gerazanc ahsxatanqayin tramadrutyun, noranor bardzunqner, gortsnakan verelq, @ndlaynum yev hajoghutyun cankacats naxagtserum.
    Harganqnerov`
    A. Aramyan

  • Anna jan, shnorhavorum em kentroni tsnndyan kapakcutyamb. Duq bolord shat lavn eq, [email protected] hianali kirt mardik.
    Misht aydpes npatakaslac exir, du lav orinak es shat axjikneri hamar, manavand axjkad hamar 🙂 , um hetaqrqir zruycnerin karotel em arden :). Gitem naev dzer kentroni baregortsakan akcianeri masin, voxjuneli e, vor cheq moranum antun ev lqvats erexanerin.
    Misht araj

    • Շատ շնորհակալ եմ, Հռիփսիմե ջան 🙂 Լիանաս էլ ինչպես միշտ օրվա մի մասն ինձ մոտ է անցկացնում, եթե կհարմարեցնես մի օր արի հյուր….

  • Շնորհակալություն հոդվածի համար: Մաղթում եմ քեզ գործնական ու անձնական հաջողություններ, Աննա ջան:

  • L&I Centre-ի տնօրենին և ողջ կոլեկտիվին շնորհավորում եմ տարեդարձի առթիվ: Թող գեղեցիկ ու շատ հաջողված մեկնարկը ձեր երկարատև ու բեղմնավոր գործունեության ամուր հիմքը դառնա: Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, կորով, մասնագիտական անշեղ վերելք :)!

  • Հետաքրքիր պատություն էր: Շնորհավորում եմ քեզ այսպիսի հաջողության հասնելու և մեծ աշխատասիրության համար.

  • Միանում եմ բոլոր շնորհավորանքներին 🙂 Ապրեք , որ կիսվում եք ձեր հաջողության հասնելու գաղտնիքով 🙂 խոստանում ենք պահպանել այն 🙂

  • Անչափ շնորհակալ եմ բարի խոսքերի ու շնորհավորանքների համար և ուրախ եմ, եթե իմ պատմությունը որևէ մեկին ուժ տվեց, որ իրականացնի իր երազանքը 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»