Բարև Ձեզ, ես Աննա Հարությունյանն եմ, «Էլ Ընդ Այ Սենթր» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրենը, մասնագիտությամբ մաքսավար, թարգմանիչ, իրավաբան: Որոշեցի պատմել ձեզ իմ հաջողության պատմությունն այս կայքի շրջանակներում, քանի որ success.am կայքի հոդվածներն էլ են նպաստել իմ հաջողությանը:
Երբ ընդամենը 18 տարեկան էի և միաժամանակ ուսանող էի ու երիտասարդ մայրիկ, ծանոթներիցս մեկն, ով գիտեր, որ սովորում եմ անգլերեն, զանգահարեց և խնդրեց, որ իր հետ անգլերեն պարապեմ: Նա ևս ուսանող էր և դժվարանում էր կատարել իր անգլերենի տնայինները: Սկզբում շատ անհանգստացա, չէ՞ որ նա երեխա չէր, այլ ինձ պես ուսանող, բայց հիշելով, որ ռիսկը գործի կեսն է, ես համաձայնվեցի պարապել նրա հետ, և դա դարձավ ճակատագրական ինձ համար: Ես հասկացա, որ ոչ միայն կարող եմ լավ սովորեցնել, այլ նաև գերագույն հաճույք ստանալ աշխատանքիցս: Հետո շատերն իմացան, որ անգլերեն եմ սովորեցնում, և կարճ ժամանակահատվածում ես արդեն ունեի բավականին շատ աշակերտներ:
Հիշում եմ, երբ աղջիկս 3 տարեկան էր, պարապմունքներիս ժամանակ գալիս ու ետևի կողմից բարձրանում էր աթոռիս: Ես պարապում էի աշակերտներիս հետ, իսկ նա այդ ընթացքում իր մազակալներով փորձում էր կապել մազերս: Արդյունքում պարապմունքի վերջում ես նստած էի լինում՝ գլխիս գունավոր մազակալներով լի պոչեր 🙂
Կրթությունս ավարտելուց հետո ընդունվեցի աշխատանքի քոլեջում: Այնտեղ երբեմն հարկ էր լինում որևէ մասնագետի փոխարինել, և ես դա անում էի մեծ սիրով: Լսարանը գնալով դառնում էր ինձ շատ հարազատ մի վայր: Այնուհետև ընդունվեցի աշխատանքի մի ուսումնական կենտրոն` որպես անգլերենի մասնագետ: Ուսանողներս զգում էին, որ ինձ համար իրենց սովորեցնելը պարզապես աշխատանք չէր, դա իսկապես շատ մեծ հաճույք էր ինձ պատճառում, որն էլ փոխանցվում էր ուսանողներին:
Ամուսինս, տեսնելով այդ մեծ սերն աշխատանքիս հանդեպ, որոշեց ինձ մի մեծ անակնկալ մատուցել և 2011 թվականի փետրվարի 14-ի կապակցությամբ նվիրեց ուսումնական կենտրոն:
«L & I Centre» անվանումը մտածել եմ ինքս, քանի որ ցանկանում էի, որ այն չլինի պարզապես տառերի մի շարան, այլ իմաստ ունենա… Այն «Սովորիր և Կատարելագործիր»-ի հապավումն է անգլերեն տարբերակով՝ “LEARN & IMPROVE”: Չեմ կարող նկարագրել իմ երջանկությունը, երբ նա ինձ ասաց այդ մասին: Դա իմ երազանքներից մեկն էր` ունենալ սեփական ուսումնական կենտրոն և կենդանություն տալ բոլոր մտքերիս կապված այդ կենտրոնի հետ:
Այժմ շնորհիվ իմ թանկագին ամուսնու, ես կարողանում եմ իրագործել իմ մտքերը և անում եմ ամենը, որպեսզի սիրով ստեղծված մեր ուսումնական կենտրոնը ծաղկունք ապրի ու շատ գիտելիքներ տա բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են սովորելու մեզ մոտ: Շնորհիվ իմ համախմբված և փորձառու աշխատակազմի ու հրաշալի ուսանողների, կազմակերպում եմ տարբեր բարեգործական ակցիաներ և միջոցառումներ: Փորձում ենք աջակցել նաև բոլոր նրանց, ովքեր աշխատանքի կարիք ունեն:
Իմ հաջողության համար ես շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ քույրիկին, ով ինձ շատ է օգնել և շարունակում է օգնել, կենտրոնի բոլոր ուսանողներին և իմ ընկերներին, որոնցից մեկը հենց այս կայքի հեղինակն է, ով անսահման օգնել է ինձ կենտրոնի հետ կապված ցանկացած հարցում և դեռ շարունակում է օգնել նաև իր հրաշալի հոդվածների միջոցով: Ես ինձ համարում եմ հաջողակ և ուժեղ մարդ, քանի որ կողքիս ունեմ այնպիսի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են ինձ ձեռք մեկնել:
Այսպիսով դուք իմացաք, թե ինչպես կարող են համարձակությունն ու քեզ շրջապատող մարդիկ դարձնել քեզ հաջողակ: Իսկ թե այսքան կարճ ժամանակահատվածում ինչ հաջողությունների եմ հասել, կարող եք տեսնել այցելելով մեր կայք licentre.am կամ facebook.com/licentre:
Մաղթում եմ Ձեր երազանքներին ևս իրականացում: Եղեք բարի և աշխատասեր, այդ դեպքում կունենաք Ձեր կողքին այնպիսի մարդիկ, ովքեր կօգնեն Ձեզ և անպայման կհասնեք մեծ հաջողությունների, իհարկե Աստծո կամքով…
Աննա ջան շնորհավոր L&I Centre-ի 2-ամյակը, թող ձեր հաջողությունները հարյուրապատկվեն մոտակա տարիներին, միշտ լավագույն ուսանողներն ունենաք, շարունակեք նման բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպել, իսկ դու միշտ նման նվերներ ստանաս 🙂
Անչափ շնորհակալ եմ, Հրաչ ջան, թող բոլոր ընտանիքներում նախ և առաջ իշխի սեր ու համերաշխություն, այդ դեպքում ամեն ինչ շատ լավ կլինի 🙂 😉
Hargeli L&I Centre!
Shnorhavor 2 amyakd. Maghtum em kayun gortsuneutyun, ger gerazanc ahsxatanqayin tramadrutyun, noranor bardzunqner, gortsnakan verelq, @ndlaynum yev hajoghutyun cankacats naxagtserum.
Harganqnerov`
A. Aramyan
Anna jan, shnorhavorum em kentroni tsnndyan kapakcutyamb. Duq bolord shat lavn eq, usucichner@ hianali kirt mardik.
Misht aydpes npatakaslac exir, du lav orinak es shat axjikneri hamar, manavand axjkad hamar 🙂 , um hetaqrqir zruycnerin karotel em arden :). Gitem naev dzer kentroni baregortsakan akcianeri masin, voxjuneli e, vor cheq moranum antun ev lqvats erexanerin.
Misht araj
Շատ շնորհակալ եմ, Հռիփսիմե ջան 🙂 Լիանաս էլ ինչպես միշտ օրվա մի մասն ինձ մոտ է անցկացնում, եթե կհարմարեցնես մի օր արի հյուր….
Շնորհակալություն հոդվածի համար: Մաղթում եմ քեզ գործնական ու անձնական հաջողություններ, Աննա ջան:
L&I Centre-ի տնօրենին և ողջ կոլեկտիվին շնորհավորում եմ տարեդարձի առթիվ: Թող գեղեցիկ ու շատ հաջողված մեկնարկը ձեր երկարատև ու բեղմնավոր գործունեության ամուր հիմքը դառնա: Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, կորով, մասնագիտական անշեղ վերելք :)!
Անչափ շնորհակալ ենք բոլոր բարեմաղթանքների համար և մաղթում ենք բոլորին մեծ հաջողություններ և շատ գիտելիքներ…
Հարգանքներով՝ “L & I Centre” ուսումնական կենտրոն
Հետաքրքիր պատություն էր: Շնորհավորում եմ քեզ այսպիսի հաջողության հասնելու և մեծ աշխատասիրության համար.
Թող նման պատմությունները շատ լինեն` հատկապես կանանց մոտ: Դրական լիցքեր ստացա, շնորհակալ եմ:
Միանում եմ բոլոր շնորհավորանքներին 🙂 Ապրեք , որ կիսվում եք ձեր հաջողության հասնելու գաղտնիքով 🙂 խոստանում ենք պահպանել այն 🙂
Անչափ շնորհակալ եմ բարի խոսքերի ու շնորհավորանքների համար և ուրախ եմ, եթե իմ պատմությունը որևէ մեկին ուժ տվեց, որ իրականացնի իր երազանքը 🙂
shat lav err.