Բիզնես և ֆինանսներ

Ներդրումներ անշարժ գույքում

Ովքեր կարդացել են Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը, կարծում եմ հիշում են, որ նա զբաղվում էր նաև անշարժ գույքում ներդրումներով: Սակայն մինչև անշարժ գույքի հետ կապված նրա խորհուրդներին անդրադառնալը, մի փոքր խոսեմ անշարժ գույքում ներդրումների մասին ընդհանրապես: Անշարժ գույքում ներդրումները գործում են նույն մեխանիզմով, ինչ որ մյուս դեպքերում` «էժան գնել, թանկ վաճառել»: Դուք գնում եք, օրինակ, բնակարան, որի գինը ձեր կարծիքով այս պահին թերագնահատված է, իսկ մի քանի տարի անց, երբ դրա գինն աճում է, վաճառում եք, ընդ որում` այդ ընթացքում էլ վարձով եք տալիս: Հայաստանում սկսնակ ներդրողների համար անշարժ գույքում ներդրումների գլխավոր խոչընդոտն այն է, որ այն սկզբնական մեծ գումար է պահանջում: Սակայն ինչպես Ռոբերտ Կիյոսակին է ասում, «լավ տարբերակներ» միշտ էլ գտնվում են, ուղղակի պետք է լավ փնտրել: Օրինակ, մի դեպք եմ հիշում, երբ Էջմիածին քաղաքում մոտ 7-8 տարի առաջ մի ընտանիք իր բնակարանն էր վաճառում: Նրանց շտապ գումար էր անհրաժեշտ և բնակարանը նրանք վաճառում էին 7000$-ով՝ չնայած այն հանգիստ կարելի էր վաճառել 25 000$-ով, եթե երկար ժամանակ լիներ: Այդ դեպքը կարծում եմ միակը չէր…

Ռոբերտ Կիյոսակին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել այն բնակարաններին կամ անշարժ գույքի այլ տեսակներին, որոնք երկար ժամանակ չեն վաճառվում: Այսինքն, եթե մարդը տարիներով վաճառում է իր հողատարածքը և դրա համար գնորդ չկա, այն հնարավոր է գնել իր գնից շատ ավելի անգամ էժան: Նման դեպքերում գնորդը պատրաստ է զիջել, միայն թե վաճառի: Նաև Ռոբերտ Կիյոսակին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել այն անշարժ գույքի վրա, որը վաճառում են բանկերը կամ վարկային այլ կազմակերպությունները: Դա այն անշարժ գույքն է, որը մարդիկ գրավ են դնում վարկ վերցնելու համար, սակայն չեն կարողանում վարկը մարել և ֆինանսական կազմակերպությունը առգրավում է նրանց գույքը (իհարկե շատ ցավալի է, որ նման դեպքեր լինում են, բայց դրանք լինում են): Սովորաբար ֆինանսական կառույցներին պետք չէ բնակարանը թանկ վաճառել և դրա վրա աշխատել: Նրանք ձգտում են պարզապես որքան հնարավոր է շուտ իրենց անհրաժեշտ գումարը ետ բերել և այն կրկին շրջանառության մեջ դնել: Ուստի նման դեպքերում անշարժ գույքի գինը շուկայականից ցածր է լինում: Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես Հայաստանում կարող եք տեղեկություն ստանալ գրավ դրված և վաճառվող անշարժ գույքի մասին, պարզապես այցելեք Երևանի ապրանքա-հումքային բորսայի կայքը: Առայժմ այսքանը…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

  • Հրաչ ջան իսկ հնարավոր է Ստեփանակերտում բնակարանը գրավ դնել և Երևանից բնակարան գնել? Որ բանկը կարող է տալ նման վարկ?

  • ԸՍՏ շուկայի մասնակիցների.
    — անհատական վաճառողների և գնորդների միջև / անմիջական ձևն է /.
    — միջանկյալ վաճառողների / առավել տարածված և արդյունավետը/.
    — առևտրային ֆիրմաների.
    — տեղական և միջազգային վաճառողների շուկաներ.

    Իսկ ինչ վերաբերվում է բնակելի օբյեկտների դասակարգմանը ըստ հարմարավետության բարձր աստիճանի, այն է էլիտար բնակելի տներ, ապա ցավոք մեզ մոտ բացակայում են , ներկայացնեմ այն 8 հիմնական չափանիշները , որոնք թույլ կտան այն էլիտար համարել.
    1. տեղը կամ դիրքը.
    2. էկոլոգիապես հուսալի նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում և ժամանակակից ճարտարապետության կիրառում / որը մեզ մոտ բացակայում է /.
    3. ակումբայնություն / որը նույնպես բացակայում է/.
    4. համալիր կամ կոմպլեքս ինժիներական կառույցների առկայություն.
    5. շենքերի ենթակառույցների առկայություն.
    6. շուկայու մ էլիտար դիրքավորում.
    7. անշարժ գույքի կառավարում.
    8. և իհարկե գինը / թերևս սա է մեզ մոտ լավ գործում/.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»