Հաջողության պատմություններ

Ինչ անել, երբ գաղափարը չի աշխատում. Path.com-ի պատմությունը

2010թ-ին Դեյվ Մորինն ու իր ընկերը սկսում են իրականացնել իրենց բիզնես գաղափարը` ստեղծելով path.com-ը` սոցիալական ցանց մոբայլ սարքավորումների համար: Նախագիծը սկսում է գործել 2010թ-ի նոյեմբերից: Ահա թե ինչ է պատմում դրա մասին Դեյվը.

«Մենք երկար ժամանակ էինք ծախսել, որպեսզի աշխարհին ներկայացնենք մեր նոր պրոդուկտը և դա մեզ շատ էր դուր գալիս, քանի որ մենք ինքներս էլ օգտագործում էինք այն: Բայց դժվարությունը կայանում էր նրանում, որ մենք առաջին անգամ էինք ինչ-որ բան անում մոբայլ սարքավորումների համար: Չնայած մենք գիտեինք, որ ապագան մոբայլինն է և դրա վրա էր հիմնված մեր ընկերության գաղափարախոսությունը: Այդ պատճառով էլ մենք որոշեցին կայք չբացել:

Մենք գործարկեցինք Path-ի նախնական տարբերակը և ստացանք տարբեր արձագանքներ լրատվամիջոցներից` և՛ լավ, և՛ վատ: Սկզբում Path-ը չհավաքեց այն օգտատերերի քանակը, որը մենք սպասում էինք: Մենք ունեինք ընդամենը ամսեկան մի քանի հարյուր հազար այցելություն: Բայց իրական` ակտիվ օգտատերերի քանակը, ընդամենը 10 000-ն էր: Դա այն արդյունքը չէր, որով մենք կարող էինք «հպարտանալ» մեր ծնողների առջև` դա ոչ ոչինչ էր, ոչ էլ ինչ-որ գլուխգործոց: Մենք շատ բացասական արձագանքներ էինք ստանում…

Դա շատ դժվարին ժամանակներ էին: Մենք ունեինք ներդրողներ, ովքեր հարցեր էին տալիս: Որոշ լրատվամիջոցներ հավատում էին մեզ, որոշներն էլ` հակառակը, ասում էին, որ ոչինչ չստացվեց: Եվ մենք ինքներս էլ սկսեցինք թերահավատորեն մոտենալ մեր աշխատանքին: Այդ ժամանակ մենք շատ էինք լսում ուրիշների կարծիքները, ովքեր ասում էին, որ պետք է հանձնվել: Մենք թարմացումներ քիչ էինք անում և այլևս շատ դժվար էր շարունակել աշխատել պրոդուկտի վրա: Մենք, գործընկերոջս հետ նստած, հարց էինք տալիս իրար` ինչո՞ւ ենք մենք անում սա: Եվ մենք հասկացանք, որ լավագույն պրոդուկտն այն է, որը մարդիկ ստեղծում են, որպեսզի հենց իրենք էլ օգտագործեն այն»:

2011թ-ի ամռանը Դեյվն ու իր գործընկեր Դասթին Միրոն բաժնետերերին ներկայացնում են դիզայնի փոփոխության և սոց. ցանցի պարզեցման նոր ծրագիր: Բաժնետերերը հավանություն են տալիս դրան: Դուրս է գալիս Path-ի 2-րդ տարբերակը և մեկ ամսվա ընթացքում օգտատերերի քանակը կտրուկ աճում է` 30 000-ից մինչև 300 0000: Այսօր արդեն Path-ի միջոցով իրենց կյանքն ընկերների և հարազատների հետ կիսում են մոտ 5 միլիոն մարդ:

Հ.Գ.
Եթե դուք հավատում եք ձեր գաղափարին, երբեք պետք չի հանձնվել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»