2011թ-ի մայիսին, այն բանից հետո, երբ 3-ամյա Լիլի Ռոբինսոնը նամակ է գրում բրիտանական սուպերմարկետների խոշորագույն ցանցերից մեկին` Sainsbury’s-ին, թե ինչու է իրենց «վագր հացն» այդպես անվանվել, եթե այն ավելի շատ ընձուղտ է հիշեցնում, Sainsbury’s-ն արձագանքում է աղջկա նամակին` փոխելով հացի անվանումը: Այս պատմությունը երկար ժամանակ կմնա մարդկանց հիշողության մեջ որպես լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես պետք է շփվել հաճախորդների հետ:
Եկեք սկսենք ամենասկզբից: 3-ամյա աղջիկը ուղարկում է նամակ սուպերմարկետների ցանցին: Քրիս Քինգը, այդ ժամանակվա Sainsbury’s-ի հաճախորդների հետ կապի մենեջերը, պատասխանում է Լիլիի նամակին` համաձայնելով նրա մտքի հետ և ուղարկելով նրան նվեր քարտ, որով նա կարող էր գնել «վագր հաց»-ի որոշակի քանակություն խանութից: Իր նամակում Քրիսը գրում է. «Կարծում եմ, որ հացի անվանումը փոխելը հիանալի գաղափար է, քանի որ այն ավելի շատ ընձուղտի նախշեր է հիշեցնում, քան վագրի շերտեր, այնպես չէ՞»:
Լիլիի մայրը ավելացնում է երկու նամակներն իր բլոգում և շուտով այս պատմությունը հայտնվում է նաև այլ բլոգներում և սոցիալական ցանցերում: Գլխավոր բումը լինում է 2012թ-ի հունվարին` պատմության սկզբից 7 ամիս անց, երբ պատմությունը սկսվում է արագ տարածվել Facebook-ում: Լիլիի մայրը` աղջկան աջակցելու համար, Facebook-ում բացում է էջ, որին միանում են մոտ 1 000 մարդ` կոչ անելով Sainsbury’s-ին` փոխել հացի անվանումը: Դեռ մեկ շաբաթ չանցած սուպերմարկետների ցանցը հանդես է գալիս հայտարարությամբ. ի պատասխան հաճախորդների բազմաթիվ խնդրանքներին նրանք վերանվանում են հացը «ընձուղտ հաց»:
Հ.Գ.
Այս պատմությունը հաճախորդների հետ շփման լավագույն օրինակներից է: Սկսենք նախ նրանից, որ սուպերմարկետի մենեջերը, ստանալով նամակը, կարող էր ուղղակի ժպտալ և մի կողմ դնել այն: Նա կարող էր ընդհանրապես նամակը չկարդալ: Բայց այդպես «հոգատար» նամակին պատասխանելը` նրա կողմից ճիշտ քայլ էր: Հավանաբար նա հասկանում էր, որ հաճախորդը հաճախորդ է, և կապ չունի` դա 3-ամյա աղջիկ է, թե ավելի հասուն տարիքի մարդ: Նաև` փոխել տասնամյակների պատմություն ունեցող բրենդի անվանումը` ի պատասխան հաճախորդների խնդրանքին, դա ևս ուշադրության արժանի քայլ է, որն ավելի ուշ գնահատվեց հաճախորդների հետ կապի ոլորտում առաջատար մասնագետների կողմից:
Հիշեք` մարդիկ ուզում են զգալ իրենց միջամտությունը իրենց սիրած բրենդների «կյանքում», և եթե բրենդը տալիս է նրանց այդ հնարավորությունը, դա աշխատում է միայն նրա օգտին:
shat lav hodvac er :), ev shnorhavor GARNAN ARAJIN OR@… 🙂
Հա Մարիամ ջան, շնորհավոր, հատկապես քոնն ու մնացած աղջիկներինը 🙂
Մերսի Հրաչ ջան, մենք էլ տղաներինն եք շնորհավորում 🙂
Հոդվածը շատ հավանեցի 🙂 Շնորհակալ եմ Հրաչ ջան 🙂
Շնորհավոր բոլորիս ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ … Ուզում եմ, որ այս գարնան հետ նորացվեն բոլորիս սրտերը, սովորենք սիրել և գնահատել այն ամենն ինչ ունենք: Թող կամքը, եռանդն ու հավատքը սեփական ուժերի հանդեպ մեզ ուղեկցեն ամենուր 🙂
Իսկ Հաջողության բլոգին ցանկանում եմ, որ միշտ լինի թարմ, ունենա մեծ քանակով, բայց որակյալ Հեղինակներ, որոնք մեզ կուրախացնեն իրենց հոդվածներով և կներշնչեն հասնել նոր բարձունքների
Ապրիիիիիի Գոհարը 🙂
Գոհար ջան գարնան քո առաջին օրն էլ շնորհավոր, միշտ բարձր տրամադրությամբ լինես ու երբեք հավատդ չկորցնես 🙂
Շնորհակալ եմ Հրաչ ջան, քանի Հաջողության բլոգը կա ես հավատս չեմ կորցնի 🙂 Շնորհակալ եմ Քեզ, որ ստեղծել ես այս յուրահատուկ ջերմությամբ միջավայրը
Մերսի Գոհար ջան, որ դու էլ լցնում ես այս միջավայրը ջերմությամբ 🙂
Երեխեք ջան ես ել եմ շնորհավորում բոլորիտ գարնան առաջին օրը:Թող ես Գարունը բոլորիս համար նվաճումներով լի լինի