Կարծում եմ գիտեք, որ բոլոր հաջողած մարդիկ եղել են նախաձեռնող, այսինքն հնարավորության դեպքում արագ կողմնորոշվել են և արել առաջին քայլը (օրինակ՝ Մարկ Ցուկերբերգը): Նրանք իրենց խանդավառությամբ ոգևորել են նաև ուրիշներին, որոնք միացել են նրանց: Սակայն հիմնական դերը պատկանում է նախաձեռնողներին: Ոմանք միացել են նրանց մտածելով, որ իրենք էլ կարող են անել դա, ոմանք ուշացումից զղջալով, ոմանք էլ րոպեական ոգևորվածության արդյունքում:
Շատերիս մտքով անցել են գաղափարներ, բայց քչերս ենք դրանք իրագործելու համար անհապաղ քայլեր ձեռնարկել: Կան մարդիկ, ովքեր սպասում են նման գաղափարների հայտնվելուն: Բավական է կայծը լինի և նրանք կբռնկվեն այդ հրով:
Եղե՛ք նախաձեռնող, քանի որ ինչ-որ մեկը սպասում է ձեր գաղափարները՝ իր հետ կիսելուն: Դիտեք նաև փոքրիկ տեսանյութը նախաձեռնելու մասին:
գյուղ կանգնի գերան կկոտրի :Ճ
Երբ ինչ որ գործ եք նախաձեռնում, իմացեք, որ եթե սկիզբը բարեհաջող եղավ, ապա կեսից հետ չկանգնելու և չվհատվելու դեպքում այն անպայման հաջողությամբ կպսակվի:
Կարեն ջան, շոշափելես ես լիդերներին բնորոշ ամենակարևոր հատկություններից մեկը: Շատ լավ թեմա է!
Շատ Լավներ։ Տեսահոլովակը դիտելու ընթացքում մի պահ հուզվեցի:ՀԵԵՀ ։Դ 😀
ES HAJOXAK EM