Հաջողության գաղտնիքներ

Եղեք նախաձեռնող

Հեղինակ Karen

Կարծում եմ գիտեք, որ բոլոր հաջողած մարդիկ եղել են նախաձեռնող, այսինքն հնարավորության դեպքում արագ կողմնորոշվել են և արել առաջին քայլը (օրինակ՝ Մարկ Ցուկերբերգը): Նրանք իրենց խանդավառությամբ ոգևորել են նաև ուրիշներին, որոնք միացել են նրանց: Սակայն հիմնական դերը պատկանում է նախաձեռնողներին: Ոմանք միացել են նրանց մտածելով, որ իրենք էլ կարող են անել դա, ոմանք ուշացումից զղջալով, ոմանք էլ րոպեական ոգևորվածության արդյունքում:

Շատերիս մտքով անցել են գաղափարներ, բայց քչերս ենք դրանք իրագործելու համար անհապաղ քայլեր ձեռնարկել: Կան մարդիկ, ովքեր սպասում են նման գաղափարների հայտնվելուն: Բավական է կայծը լինի և նրանք կբռնկվեն այդ հրով:

Եղե՛ք նախաձեռնող, քանի որ ինչ-որ մեկը սպասում է ձեր գաղափարները՝ իր հետ կիսելուն: Դիտեք նաև փոքրիկ տեսանյութը նախաձեռնելու մասին:

Հեղինակի մասին

Karen

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»