17 տարեկան հասակում Մարիոն Լունա Բրեմը Տեխասից ամուսնանում է զինվորականի հետ: Մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը, ևս 5 տարի անց` 2-րդը: Ընտանիքն ապրում էր ուրախ և անհոգ: Սակայն 1984թ-ին Մարիոնի մոտ կրկնակի քաղցկեղ է հայտնաբերվում: Նա երկու ծանր վիրահատություն է տանում, սակայն անօգուտ: Բժիշկները նրան տալիս են 2-5 տարվա կյանք: Բայց դա դեռ վերջը չէր: Չցանկանալով կնոջ հետ շարունակել պայքարը` այդ ծանր պահին նրանից հեռանում է ամուսինը: Կինը մնում է 5 և 12 տարեկան երկու տղաների հետ` չունենալով աշխատանք և ունենալով հսկայական պարտքեր բուժման համար:
Իր ողջ կյանքի ընթացքում Մարիոնը տնային տնտեսուհի էր եղել և այժմ չէր պատկերացնում, թե ինչպես պետք է պահեր ընտանիքը: Մի անգամ, երբ նա գտնվում էր շատ ծանր վիճակում, ընկել էր լողասենյակի սառը հատակին և նույնիսկ չէր կարողանում վեր կենալ, իսկ խոհանոցից լսվում էին երեխաների ճիչերը, ինչ-որ բան նրա գլխում փոխվում է և նա որոշում է` այլևս ոչ մի դեպքում չհանձնվել և պայքարել մինչև վերջ:
Մարիոնը գիտեր, որ մեքենաների վաճառքը վատ գումարներ չի բերում և որոշում է սկսել դրանով զբաղվել: Նա հույս ուներ, որ աշխատանք կգտնի ավտոսրահներից մեկում, որտեղ, չնայած, աշխատում էին միայն տղամարդիկ: Նա սկսում է դիմել տարբեր ավտոսրահներ` ներկայացնելով իր պատմությունը, բայց 2 շաբաթվա ընթացքում 16 մերժում է ստանում: Գտնվելով հուսահատ վիճակում` նա այնուամենայնիվ շարունակում է որոնումները, սակայն արդեն փոխելով ռազմավարությունը: 17-րդ անգամ նա գործատուի մոտ գնում է ոչ թե աշխատանք խնդրելու, այլ ասելու, որ ինքը կարող է մեքենաներ վաճառել և ընկերությունը հենց նրա կարիքն ունի: Դա աշխատո՛ւմ է:
Մարիոնը հասկանում էր, որ կին-վաճառողը առավելություն ունի տղամարդկանց հանդեպ, քանի որ կարող է ազդել կանանց վրա, որոնց խոսքը հաճախ վճռական է լինում, երբ ընտանիքը որոշում է մեքենա ձեռք բերել: Առաջին տարվա ընթացքում Մարիոնը ստանում է «Տարվա Վաճառող» պատվավոր կոչումը: Նաև բժիշկները հայտարարում են, որ հիվանդությունը սկսել է նահանջել: Դա ավելի մեծ ուժ է տալիս Մարիոնին շարունակել ավելի արդյունավետ աշխատել: Հաջորդ 2 տարիների ընթացքում նա նույնպես լավագույն վաճառողն էր և չէր ուզում դրա վրա կանգ առնել: Նա խնդրում է գործատուին բարձրացնել իր պաշտոնը և նշանակել ղեկավարման օղակում, սակայն մերժում է ստանում հետևյալ պատճառաբանությամբ. «Պետք է հիմար լինել, որպեսզի հանել քեզ վաճառքներից` հաշվի առնելով, թե որքան գումար ես դու բերում»:
Եվ չնայած որոշումը դժվար էր, բայց Մարիոնը որոշում է թողնել աշխատանքը և սկսել իր ուզած պաշտոնի որոնումները: Ամեն ինչ սկսվում էր նորից` կրկին փակ դռներ, կրկին մերժումներ: Սակայն մի քանի շաբաթ որոնումներից հետո Մարիոնը գտնում է ցանկալի պաշտոնը այլ ավտոսրահում: Նա արագ բարձրանում է կարիերայի աստիճանով և երկու տարի անց` արդեն պատրաստ էր սեփական ավտոսրահը բացելու: Բայց դրա համար նրան անհրաժեշտ էր 800 հազար դոլար, որը նրա համար այնքան անհասանելի էր, որքան 800 միլիոնը:
Մարիոնը սկսում է բիզնես-պլան գրել: Բիզնես-պլանին նա կցում է իր կենսագրությունը, հրապարակումները, վկայականները և ստացված 50 թղթապանակներն ուղարկում է 50 տարբեր ներդրողների: Մեկ շաբաթ անց նրան հաջողվում է ներդրող գտնել և Մարիոնը բացում է Chrysler մեքենաների վաճառքով զբաղվող իր ավտոսրահը: 1989թ-ին` իր առաջին մեքենան վաճառելուց ընդամենը 5 տարի անց, ծնվում է «Love Chrysler»-ը` սրտիկով յուրաքանչյուր մեքենայի վրա: Ընկերության կարգախոսը հետևյալն էր. «Սա միայն սրտեր չեն մեքենաների վրա, սա մեր մարդկանց սրտերն են: Մենք տարածում ենք սերը ողջ Տեխասում»:
Մարիոնի ջանքերը մեծ արդյունք են տալիս: Այսօր նա արդեն չունի քաղցկեղ, նրան են պատկանում տարեկան 45 միլիոն դոլար շրջանառությամբ երկու ավտոսրահներ, նա գրում է գրքեր և երջանիկ մայր է: Դժվար է պատկերացնել, որ այդ ամենին նա կարողացավ հասնել հիվանդ, անօգնական վիճակից` լքված ամուսնու կողմից: «Երբեմն անհրաժեշտ է պարզապես դռներ թակել, պարտադիր չէ ներխուժել ներս», — ասում է Մարիոնը:
Հ.Գ.
Ահա այսպիսի մի պատմություն, թե ինչպես անելանելի վիճակում գտնվող կինը կարողացավ կերտել իր ապագան: Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկների, հատկապես մեր աղջիկ հեղինակների Մարտի 8-ը և ցանկանում բոլոր երազանքների իրականացում:
Շնորհակալություն Հրաչ ջան, իմ կողմից կցանկանայի շնորհավորել մեր հայ աղջիկներին: Քույրեր ու մայրեր, հարսեր, կեսուրներ… մենք ունենք տարբեր դերեր, բայց բոլորիս միավորում է մեր նրբությունը, ինքնատիպությունը, ամեն մեկս ունենք մեր բույրն ու համը։ Ուզում եմ, որ գտնեք Ձեր իրական կեսերին, որոնք կգնահատեն ու կպարուրեն Ձեզ իրենց ջերմությամբ ։ Սիրեք ու սիրվեք :* Սա է միակ երջանկությունը, սեր տեղացեք․․․ ժպտացեք, Ջերմացրեք իմ սիրելիիներ
🙂 😉 :* ապրեեեեեես
Շատ լավ պատմություն էր Հրաչ ջան:ԵՍ էլ եմ Շնորհավորում բոլոր կանանց և աղջիկների մարտի 8 ը հատկապես մեր կայքի աղջիկ հեղինակներին:Ցանկացած տղամարդ ուժեղ է գեղեցիկ և խելացի կնոջ ընկերակցության պարագայում և հաջողություները ոչինչ չարժեն տղամարդու համար եթե նրա կողքին չկա սիրող և հոգատար կին:Ինչպես նշել է Րաֆֆին ,,Կանայք են արժեքների և բարոյականության հիմնական կրողները նրանք են ձևավորում հասարակություն և հայրենասիրություն
մերսի Դավիթ ջան
Շնորհավոր 🙂
Շատ հետաքրքիր էր.. Շնորհակալ եմ 🙂
es cankanum em bolor kananc , linel aynqan ujex vorqan exel e Marion@,,,, erbek mi hancnveq.