Ամբողջ աշխարհում երիտասարդները և ոչ այնքան երիտասարդները մեծ ուրախությամբ են սպասում հանգստյան օրերին: Նրանք ողջ շաբաթվա ընթացքում մտածում են, թե ինչպես և որքան հետաքրքիր ու զվարճալի են անցկացնելու այդ օրերը: Առաջին բանը, որ պետք է հիշել, այն է, որ հանգստյան օրերը դրանք Ձեր մասին մտածելու օրերն են, մոռացե՛ք բոլոր խնդիրների ու գործերի մասին և մտածեք միայն հաճելի բաների մասին: Շաբաթը հենց այդպես էլ բաժանված է` աշխատանքային օրեր և հանգստյան օրեր` աշխատելու և հանգստանալու համար: Ինչպես ասել են հայտնի մարդիկ, որպեսզի լավ և արդյունավետ աշխատել, անհրաժեշտ է լավ հանգստանալ:
Շատ երկրներում հանգստյան օրերը մեծ գնումների և շաբաթվա համար անհրաժեշտ սննդամթերքի գնման օրերն են: Այդ մեկ կամ երկու օրը կարող են լինել նաև կարճատև, սակայն հետաքրքիր ճանապարհորդությունների, սպորտային միջոցառումների, մշակույթային կենտրոններ այցելությունների օրեր: Ինչպես հայտնի է, հայ պատանիների համար հանգստյան օրերը լավագույն օրերն են տատիկի տանը անցկացնելու համար: Նախկինում բազմաթիվ և հետաքրքիր բակային խաղերի օրեր էին դրանք, այժմ` համակարգչային երկար խաղերի, նամակագրությունների և նման այլ բաների:
Ամեն դեպքում, այդ օրերը դառնում են ամենահիշվողը մեր կյանքում: Տարբեր երկրներում սովորությունները տարբեր են: Մի շարք երկրներում հանգստյան օրերին տան անդամներից յուրաքանչյուրը տարբեր տեղ կարող է մեկնել: Որոշ երկրներում էլ, ինչպես մեզ մոտ, հանգստյան օրերը լավագույն առիթն են ընտանիքի հետ անցկացնելու և անմոռանալի ժամանակ ունենալու:
Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում տոն է նշվում: Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի:
Շատ լավն էր Մարիամ ջան հանգստյան օրերին պետք է միայն հանգստանալ իսկ ցավոք շատերն այդ օրն էլ են աշխատում վտանգելով իրենց առողջությունը
մերսի Դավիթ ջան, այո, նամանավանդ, երիտասարդների համար դրանք հանգստի և արկածների օրեր են: 🙂
Բակային խաղերը հիշեցի.. 🙂
🙂 նման խաղերի հիմա հազվադեպ կհանդիպենք
Մենք հպարտորեն կարող ենք ասել որ լիարժեք մանկություն ենք ունեցել մեր ժամանակ ոչ ինտերնետ կար ոչ բջջային
Ճիշտ է Դավիթ ջան, արժեքային համակարգերն էլ էին փոքր-ինչ այլ
Բարի լույս Մարիամ ջան։ Սիրում եմ կիրակի օրերը, երբ ընտանիքս հավաքվում է միասին, ու տան աղմուկն եմ սիրում այդ ժամանակ։ 🙂
Բարի լույս Գոհար ջան, այո շատ հաճելի է 🙂
Շատ լավ հոդված էր Մարիամ ջան, ապրես:
🙂 շնորհակալ եմ
Իսկ ես աշխատում եմ հանգստյան օրերին 🙁
այո Նարեհ, շատ ընտանիքներում է այդպես, բայց հանգիստը շատ կարևոր է, նայած թե ինչպիսի հանգսիտ եք նախընտրում. պասիվ թե ակտիվ 🙂
Լավ հոդված ես գրել Մարիամ ջան, շնորհակալություն: Չնայած, որ ես կիրակի օրն էլ փորձում եմ մի քար ավել դնել իմ ապագայի համար սկսած ուղին հարթելու գործում: Ապրես:
Ես նույնպես շնորհակալ եմ , բիզնեսմենի, գործարարի միտքը իրավունք չունի կանգ առնելու, այն պետք է միշտ մտածի , գործի և կատարելագործվի 🙂
Հետաքրքիր ու լավ շարադրված հոդված էր, Մարիամ: Ողջունում եմ:
Հանգստյան օրերն հիշարժան անցկացնելու գրավականներից մեկը, ըստ իս, նաև մի լավ ֆիլմ դիտելն է, ասելիք ունեցող խորը ֆիլմ: Ահ մի այդպիսի ֆիլմ էլ սա է… http://arlenshah.wordpress.com/2013/01/13/the-intouchables/
Մերսի Առլեն , ես էլ խորհուրդ կտամ այս ֆիլմը http://my-hit.ru/film/9589/online 🙂
Շաաաաաատ լավ կինո ա Մարիամ 🙂
այո 🙂 մերսի