Հետաքրքիր է

Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի

Հեղինակ Mariam Nazaryan

Ամբողջ աշխարհում երիտասարդները և ոչ այնքան երիտասարդները մեծ ուրախությամբ են սպասում հանգստյան օրերին: Նրանք ողջ շաբաթվա ընթացքում մտածում են, թե ինչպես և որքան հետաքրքիր ու զվարճալի են անցկացնելու այդ օրերը: Առաջին բանը, որ պետք է հիշել, այն է, որ հանգստյան օրերը դրանք Ձեր մասին մտածելու օրերն են, մոռացե՛ք բոլոր խնդիրների ու գործերի մասին և մտածեք միայն հաճելի բաների մասին: Շաբաթը հենց այդպես էլ բաժանված է` աշխատանքային օրեր և հանգստյան օրեր` աշխատելու և հանգստանալու համար: Ինչպես ասել են հայտնի մարդիկ, որպեսզի լավ և արդյունավետ աշխատել, անհրաժեշտ է լավ հանգստանալ:

Շատ երկրներում հանգստյան օրերը մեծ գնումների և շաբաթվա համար անհրաժեշտ սննդամթերքի գնման օրերն են: Այդ մեկ կամ երկու օրը կարող են լինել նաև կարճատև, սակայն հետաքրքիր ճանապարհորդությունների, սպորտային միջոցառումների, մշակույթային կենտրոններ այցելությունների օրեր: Ինչպես հայտնի է, հայ պատանիների համար հանգստյան օրերը լավագույն օրերն են տատիկի տանը անցկացնելու համար: Նախկինում բազմաթիվ և հետաքրքիր բակային խաղերի օրեր էին դրանք, այժմ` համակարգչային երկար խաղերի, նամակագրությունների և նման այլ բաների:

Ամեն դեպքում, այդ օրերը դառնում են ամենահիշվողը մեր կյանքում: Տարբեր երկրներում սովորությունները տարբեր են: Մի շարք երկրներում հանգստյան օրերին տան անդամներից յուրաքանչյուրը տարբեր տեղ կարող է մեկնել: Որոշ երկրներում էլ, ինչպես մեզ մոտ, հանգստյան օրերը լավագույն առիթն են ընտանիքի հետ անցկացնելու և անմոռանալի ժամանակ ունենալու:

Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում տոն է նշվում: Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի:

Հեղինակի մասին

Mariam Nazaryan

Ինձ համար կարևոր նշանակություն ունեն անհաջողություններն ու ձախորդությունները: Դրանք օգնում են ավելի հիմնավոր ու մեծ հաջողության հասնելուն:

18 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»