Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Անձնային աճ

Մոտիվացիայից դեպի կոնկրետ քայլեր

Հարգելի ընթերցող, այս հոդվածում ուզում եմ խոսել մի քանի բանի մասին՝ Քո՝ որպես մի մարդու, ով կերտում է հաջողության իր պատմությունը, Հաջողության բլոգի՝ որտեղ մենք հանդիպում ենք և ընդհանրապես՝ արդյունքների մասին: Հոդվածի հիմքում, կարելի է ասել, ընկած է հետևյալ գաղափարը՝ եթե ուզում ես հասնել կոնկրետ արդյունքների, կատարիր կոնկրետ քայլեր: Երբ մի քանի տարի առաջ բացվեց Հաջողության բլոգը, մենք ավելի շատ ձգտում էինք գրել մոտիվացիոն հոդվածներ, որոնք կոգևորեին մարդկանց, կստիպեին նրանց հավատալ իրենց ուժերին և քայլեր ձեռնարկել: Նման հոդվածներ այստեղ իրոք շատ կան, ու դրանք արհեստական հոդվածներ չեն, այլ մարդկանց՝ Հաջողության բլոգի հեղինակների, սրտից ու փորձից բխած: Թե որքանով այդ հոդվածները ազդեցին, դժվար է ասել: Բայց հստակ կարելի է ասել մեկ այլ բան՝ եկել է պահը անցնելու հաջորդ փուլ:

Իսկ այդ փուլը կոչվում է՝ կոնկրետ քայլեր: Որպեսզի Դու, հարգելի ընթերցող, հասնես զգալի արդյունքների, անհրաժեշտ է սկսել կատարել կոնկրետ քայլեր՝ քայլեր թեկուզ ոչ մեծ, քայլեր ոչ այնքան հստակ, քայլեր, որոնց արդյունքները միգուցե երևան 2 տարի անց, բայց դրանք կլինեն կոնկրետ քայլեր: Այսուհետև, մեր բլոգում անձամբ ես կավելացնեմ հիմնականում այնպիսի հոդվածներ (հուսով եմ նաև մյուս հեղինակները), որոնք մարդկանց կտան կոնկրետ գիտելիքներ, փորձ և ուղղություն, թե ինչպես կարելի է շարժվել: Կլինեն հոդվածներ ստեղծարարության, բիզնեսի, ստարտափների, ֆինանսների մասին, միգուցե՝ մարդկային շփման, ժեստերի և հոգեբանության, կլինեն նաև հոդվածներ տարբեր մարդկանց կյանքից ու փորձից, որոնց նպատակը, սակայն, ոչ թե ոգևորելն է, այլ պրակտիկ գիտելիքներ տալը: Սա շատ կարևոր անցում է, ժամանակին անցում: Մենք սկսել էինք անընդհատ նամակներ ստանալ, որոնց միջոցով մարդիկ ընդհանուր առմամբ ասում էին հետևյալը. «Մոտիվացիան արդեն կա, բայց ի՞նչ անենք»: Կփորձենք միասին պատասխանել այդ հարցին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • Հրաչ ջան հիանալի միտք է, ողջունում եմ: Կարծում եմ Հաջողության բլոգը մի անգամ ևս կապացուցի, որ իր նման բլոգ գոյություն չունի: Մարդիկ գնահատում են Բլոգի գործը և անչափ սիրում 🙂

  • Հրաչ ջան գրեթե 1տարի է բաժանորդագրված եմ success.am կայքում: Յուրաքանչյուր օր կարդում եմ բոլոր հեղինակների հոդվածները,
    ինձ համար success.am-ը յուրօրինակ դեղատոմս է և կարծում եմ, որ Ձեր բլոգը արդեն իսկ կայացած, հաջողված պրոյեկտներից մեկն է:
    Հուսամ մեկ օր Ձեր լսարանում կհավաքվեն այն մարդիկ,ովքեր դասեր են քաղել կայքից և արդեն կիրառել են պրակտիկ, կկիսվեն իրենց պատմություններով:Ես շնորհակալ եմ Հրաչ ջան շատ և մեծ հաջողություններ եմ ցանկանում success.am-ին:

  • Ուրախ եմ Սիրանուշ ջան, ես էլ եմ հուսով, որ նման մարդիկ շատ կլինեն ու կլինեն հաջողության կոնկրետ պատմություններ: Ձեզ էլ շնորհակալություն:

  • Հարգելի Հրաչ,
    Հետաքրքրությամբ կարդացի Ձեր հոդվածը և համամաիտ եմ: Լինելով այս կայքի ընթերցողներից մեկը` ողջունում եմ Ձեր այս մտադրությունը, քանի որ համոզված եմ, որ այն զգալիորեն կնպաստի ընթերցող-հեղինակ կապին և օգտավետ կլինի համապատասխան գիտելքների ձեռքբերման ու յուրացման առումով: Վստահ եմ, որ հետայսու տեսությունից կոնկրետ քայլերի անցումը էլ ավելի կբարձրացնի այս կայքի հեղինակությունը: Այս համատեքստում կցանկանամ ներկայացնել իմ բլոգից մի հոդված, որում տիբեթյան իմասությամբ ընթերցողին հաղորդվում է, թե ինչպես մեկ կոնկրետ և հասարակ քայլի միջոցով կարելի է զգալի բան փոխել կյանքում և մարդու աշխարընկալման մեջ:

    Հոդվածը` http://arlenshah.wordpress.com/2012/04/04/the-millionaire-and-the-monk/

    Հարգանքով`
    Առլեն Շահվերդյան

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»