Հարգելի ընթերցող, այս հոդվածում ուզում եմ խոսել մի քանի բանի մասին՝ Քո՝ որպես մի մարդու, ով կերտում է հաջողության իր պատմությունը, Հաջողության բլոգի՝ որտեղ մենք հանդիպում ենք և ընդհանրապես՝ արդյունքների մասին: Հոդվածի հիմքում, կարելի է ասել, ընկած է հետևյալ գաղափարը՝ եթե ուզում ես հասնել կոնկրետ արդյունքների, կատարիր կոնկրետ քայլեր: Երբ մի քանի տարի առաջ բացվեց Հաջողության բլոգը, մենք ավելի շատ ձգտում էինք գրել մոտիվացիոն հոդվածներ, որոնք կոգևորեին մարդկանց, կստիպեին նրանց հավատալ իրենց ուժերին և քայլեր ձեռնարկել: Նման հոդվածներ այստեղ իրոք շատ կան, ու դրանք արհեստական հոդվածներ չեն, այլ մարդկանց՝ Հաջողության բլոգի հեղինակների, սրտից ու փորձից բխած: Թե որքանով այդ հոդվածները ազդեցին, դժվար է ասել: Բայց հստակ կարելի է ասել մեկ այլ բան՝ եկել է պահը անցնելու հաջորդ փուլ:
Իսկ այդ փուլը կոչվում է՝ կոնկրետ քայլեր: Որպեսզի Դու, հարգելի ընթերցող, հասնես զգալի արդյունքների, անհրաժեշտ է սկսել կատարել կոնկրետ քայլեր՝ քայլեր թեկուզ ոչ մեծ, քայլեր ոչ այնքան հստակ, քայլեր, որոնց արդյունքները միգուցե երևան 2 տարի անց, բայց դրանք կլինեն կոնկրետ քայլեր: Այսուհետև, մեր բլոգում անձամբ ես կավելացնեմ հիմնականում այնպիսի հոդվածներ (հուսով եմ նաև մյուս հեղինակները), որոնք մարդկանց կտան կոնկրետ գիտելիքներ, փորձ և ուղղություն, թե ինչպես կարելի է շարժվել: Կլինեն հոդվածներ ստեղծարարության, բիզնեսի, ստարտափների, ֆինանսների մասին, միգուցե՝ մարդկային շփման, ժեստերի և հոգեբանության, կլինեն նաև հոդվածներ տարբեր մարդկանց կյանքից ու փորձից, որոնց նպատակը, սակայն, ոչ թե ոգևորելն է, այլ պրակտիկ գիտելիքներ տալը: Սա շատ կարևոր անցում է, ժամանակին անցում: Մենք սկսել էինք անընդհատ նամակներ ստանալ, որոնց միջոցով մարդիկ ընդհանուր առմամբ ասում էին հետևյալը. «Մոտիվացիան արդեն կա, բայց ի՞նչ անենք»: Կփորձենք միասին պատասխանել այդ հարցին:
🙂
Ես վաղուց էի ուզում Ձեզ այդ մասին գրել, շնորհակալություն :))
Հրաչ ջան հիանալի միտք է, ողջունում եմ: Կարծում եմ Հաջողության բլոգը մի անգամ ևս կապացուցի, որ իր նման բլոգ գոյություն չունի: Մարդիկ գնահատում են Բլոգի գործը և անչափ սիրում 🙂
Գոհար ջան, որպես Հաջողության բլոգի ամենագլխավոր տանտերերից մեկը, շատ ուրախ եմ, որ դու էլ համաձայն ես 🙂
Հրաչ ջան գրեթե 1տարի է բաժանորդագրված եմ success.am կայքում: Յուրաքանչյուր օր կարդում եմ բոլոր հեղինակների հոդվածները,
ինձ համար success.am-ը յուրօրինակ դեղատոմս է և կարծում եմ, որ Ձեր բլոգը արդեն իսկ կայացած, հաջողված պրոյեկտներից մեկն է:
Հուսամ մեկ օր Ձեր լսարանում կհավաքվեն այն մարդիկ,ովքեր դասեր են քաղել կայքից և արդեն կիրառել են պրակտիկ, կկիսվեն իրենց պատմություններով:Ես շնորհակալ եմ Հրաչ ջան շատ և մեծ հաջողություններ եմ ցանկանում success.am-ին:
Ուրախ եմ Սիրանուշ ջան, ես էլ եմ հուսով, որ նման մարդիկ շատ կլինեն ու կլինեն հաջողության կոնկրետ պատմություններ: Ձեզ էլ շնորհակալություն:
Հարգելի Հրաչ,
Հետաքրքրությամբ կարդացի Ձեր հոդվածը և համամաիտ եմ: Լինելով այս կայքի ընթերցողներից մեկը` ողջունում եմ Ձեր այս մտադրությունը, քանի որ համոզված եմ, որ այն զգալիորեն կնպաստի ընթերցող-հեղինակ կապին և օգտավետ կլինի համապատասխան գիտելքների ձեռքբերման ու յուրացման առումով: Վստահ եմ, որ հետայսու տեսությունից կոնկրետ քայլերի անցումը էլ ավելի կբարձրացնի այս կայքի հեղինակությունը: Այս համատեքստում կցանկանամ ներկայացնել իմ բլոգից մի հոդված, որում տիբեթյան իմասությամբ ընթերցողին հաղորդվում է, թե ինչպես մեկ կոնկրետ և հասարակ քայլի միջոցով կարելի է զգալի բան փոխել կյանքում և մարդու աշխարընկալման մեջ:
Հոդվածը` http://arlenshah.wordpress.com/2012/04/04/the-millionaire-and-the-monk/
Հարգանքով`
Առլեն Շահվերդյան
Մերսի Առլեն ջան:
Ճիշտ ժամանակ է Հրաչ ջան 🙂