Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում KFC-ն արդեն կա: Նույնիսկ նրանք, ովքեր արագ սննդի սիրահար չեն, ամեն դեպքում նկատած կլինեն «բարի պապիկի» նկարը, երբ պարզապես զբոսնում են փողոցում: Շատերը գիտեն Հարլանդ Սանդերսի (ավելի հայտնի որպես Գնդապետ Սանդերս) պատմությունը, իսկ նրանք, ովքեր չգիտեն, կարող են իմանալ այդ մասին 3 րոպեում: Սանդերսի պատմությունն ունի մի գլխավոր առանձնահատկություն: Մարդն այդ ամենին հասել է միայն 40-ից հետո: Իրականում, շատ մեծ տարիք չէ, սակայն շատերիս համար, ովքեր արդեն 18 չեն և կարծում են, որ ուշացել են ինչ-որ բան սկսելու համար, սա լավ խթան է մտափոխվելու: Իրոք՝ ես արդեն 28 տարեկան եմ, բայց ափսոսում եմ, որ այդքան ուշ եմ սկսում: Մեկ ուրիշը 35 է և իրեն մեծ է համարում: Կան նաև մարդիկ, ովքեր 55-60 են և ամեն ինչ վերջացած են համարում: Իրականում երբեք ուշ չէ՛ սկսելու:
Ինչպես մի երեխա կարող է 10-11 ամսականում քայլել, մինչդեռ մյուսները 2 տարեկանում վազեն և խոսեն, այնպես էլ մարդկային միտքն ու գաղափարները տարիների ընթացքում պետք է անցնեն բոլոր փուլերը, հղկվեն և արդեն մշակված վիճակում իրականացվեն , գուցե փոքրիկ գաղափարները վաղ տարիքում ծնվեն, սակայն մեծ փառքի և հաջողության կարելի է արժանանալ շատ մեծ տարիքում 🙂
Ashxarhum erevi 2 banic em vaxenum mek@ sireli markanc korcneluc , isk myus@ voreve ogtakar ban anel 4hascneluc….Verjin 4 tarinerin cnndyans orerin mtacum em mi tari el anav u es vo4 mi ban there 4em arel u mite 4em karoxanalu anel?(((.
mtacel petq che, qani vor da kaneq mec tariqum, erb hetadarz hayacq kqceq arden patmutyun darzac dzer ancac uxun, bayc hima nnerka pahin, ayqan ban petqa aneq, pordzeq , tujeq, noric aneq, aktiv lineq shat bolor bnagavarnerum, vor nuynisk mtacelu kariq chlini…..
Անժելա ջան եղեք զբաղված, անընդհատ…