Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել ձեզ հերթական աուդիոգիրքը «պարտադիր է լսել» շարքից: Գիրքը ֆինանսապես գրագետ դառնալու մասին է. մի բան, որի վրա ոչ բոլորն են ուշադրություն դարձնում, բայց որը պետք է բոլորին: Բոդո Շեֆերը ֆինանսական անկախության իր ճանապարհը սկսել է 26 տարեկանում, երբ «խրված էր» պարտքերի մեջ և չուներ ոչինչ: Նա սովորեցնում է, որ կարևոր չէ, թե որ կետից եք դուք սկսում, եթե սկսեք կատարել որոշակի քայլեր, ապա ինչ-որ ժամանակ անց դուրս կգաք «անընդհատ ֆինանսների մասին մտածելու» կարգավիճակից: Այս գիրքը հենց այդ քայլերի մասին է և հենց այս գրքի ազդեցության տակ եմ ես սկսել իմ առաջին խնայողություններն ու արել առաջին ներդրումները: Աուդիոգիրքը մոտ 10 ժամ է, բայց գտեք այդ 10 ժամը՝ հանուն ձեր հետագա 10 տարիների: Այն շատ հեշտ է լսվում…
Հրաչ ջան այս պահին կարդում եմ Ռոբերտ Կիյոսակի Руководство Богатого Папы по Инвестированию գիրքը նախորդ երկուսը Богатый Папа, Бедный Папа և Квадрант денежного потока արդեն կարդացել եմ Руководство Богатого Папы по Инвестированию գրքի մեջ խոսվում է ֆինանսական պլանավորման անհրաժեշտության մասին
Հայաստանում նման ծառայություն կա ?
Դավիթ ջան շատ ուրախ եմ, որ կարդում ես/կարդացել ես, հիանալի գրքեր են: Ի՞նչ ծառայություն, ճիշտն ասած լավ չհասկացա.. Եթե ճիշտ եմ հասկանում, անձնական պլանավորման մասին է, այսինքն թե ինչպես դու պլանավորես քո ծախսերը, եկամուտները և այլն:
Հրաչ ջան, մի քանի ամիս կլինի, ինչ ուսումնասիրում եմ նմանատիպ գրքեր ,և մտածելակերպս բավականին փոխվել է: Իհարկե եղել են պահեր, երբ ցանկացել եմ ամեն ինչ թողնել, բայց բավական է կարդամ քո գրառումներց ևս մեկը, և ես նորից պատրաստեմ պայքարել իմ նպատակի համար: Իմ միակ խնդիրը այն է, որ ես չգիտեմ ինչից սկսեմ ? մի գուց է դեռ վաղ է սկսելու համար ? շուտով կդառնամ 18 տարեկան, չեմ սովորում: Ինչպես խորհուրդ էր տալիս Ռոբերտ Կիյոսակին, գտիր մեկին, ով արդեն արել է այն ինչ դու ես ցանկանում անես և պարզապես սովորիր նրանից: Իմ շրջապատում նման մարդիկ չկան:Եթե նրանց ասեմ, որ 2021թ ապրիլի 27 ին ես պետք է մեկ միլիոն դոլար ունենամ, նրանք պարզապես մի լավ կծիծաղեն բացականչելով չես կարեղ չես, կարող: Բայց ես գիտեմ, որ կարող եմ: Ներիր, որ գրառումս այսքան երկար ստացվեց, ուրիշին սա ասել չէի կարող: Դժվար թե նրանք ինձ հասկանաին…
Դավիթ ջան, բարի գալուստ մեր ակումբ — մարդիկ, ովքեր ունեն մեծ նպատակներ, բայց սկզբում նրանց ոչ ոք չի հավատում 🙂 Դա անցնենք… նորմալ երևույթ է: Խորհուրդ կտամ էլի գրքեր կարդաս: 18-ը շուտ չէ սկսելու համար, հասուն տարիք է, ես ամեն ինչ կտայի, միայն թե այն ժամանակ մտածելակերպս փոխված լիներ և սկսեի: Բայց թե ինչ պետք է անես, դա միայն դու կարող ես հասկանալ, իսկ դրա համար շարունակիր թեմատիկ գրքեր, հոդվածներ կարդալ ու միջոցառումներ մասնակցիր Հայստանում (ժամանակ առ ժամանակ դրանք լինում են, եթե ես հոդված էլ չեմ գրում դրանց մասին, ֆեյսբուքյան մեր էջում գրում եմ): Բայց քիչ-քիչ տեսականից պետք է անցնել պրակտիկին, դա վերաբերվում է նաև գրքերին: Մեկ անգամ էլ ասեմ. հիմնականում մարդը հաջողության է հասնում այնպիսի բան անելով, որից հաճույք է ստանում: Այսինքն հասկացիր, թե որն է քո հոբբին, ինչն է քեզ քաշում, ֆիլմեր դիտելիս որ հերոսն է քեզ ձգում և կարծում եմ ժամանակի ընթացքում կհասկանաս, ինչով զբաղվես 🙂
Մի կողմից դա վատ է, որ հստակ բանաձև չկա, բայց մյուս կողմից շատ լավ է, քանի որ դու ինքդ ես անցնում այդ ճանապարհը, ինքդ ես փորձում ու ամեն ինչի հասնում, ու այդ դեպքում հասածի արժեքն ավելի մեծ է:
Դե ինչպես ասում են երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների
Հրաչ ջան իսկ ինչ կասես խաղադրույքների մասին ?
Չարժի Դավիթ ջան 🙂 երկարատև տեսանկյունից դրանք քեզ ոչ մի բան չեն տա:
լավ շատ շնորհակալեմ հարցերիս պատսխանելու համար
Խնդրեմ Դավիթ ջան
Բարև Հրաչ ջան քեզ մի հարց ունեմ որտեղ կարելի է սովորել վաճառել?
Դավիթ ջան ծանոթ եմ, օրինակ, “Այվազյան ընդ փարթնըրս” ընկերությանը, որը ժամանակին թրեյնինգներ էր կազմակերպում արդյունավետ վաճառքի թեմայով (միգուցե հիմա էլ է կազմակերպում, պետք է կապնվել): Թողնում եմ հղումը:
շնորհակալություն անպայման կհետաքրքվեմ
Բարև Հրաչ ջան ինչպես ես? Հրաչ ջան քո մեկնաբանություններից մեկում կարդացի որ սեմինարներ ես անցկացնում…… հիմա կա նման բան ?
Բարև Դավիթ ջան, լավ, մերսի:
Հիմա նման բան չկա
իսկ որտեղ կարելի է սեմինարների մասնկացել ներդրումների մասին անշարժ գույք բաժնետոմսեր……… ?
Դավիթ ջան, կարող ես գրել Ֆինլաբ ընկերությանը, իրենք կարծեմ դասընթացներ, միգուցե նաև սեմինարներ էլ ունեն:
Գրեցի սպասեմ պատասխանի …. շատ էի ցանկանում քեզ մոտ անցնեի դասընթացներ,ինձ համար ասես ( online наставник)լինես ամեն դեպքում շատ շնորհակալեմ Հրաչ ջան Ինֆորմացիաի համար
Մերսի Դավիթ ջան, շատ զգացված եմ: Ամեն դեպքում կարող ենք առայժմ success.am-ի միջոցով կապ պահպանել, կարող ես գտնել ինձ նաև Ֆեյսբուքում:
լավ Հրաչ ջան այսուհետ ֆեյսբուքում այդպես ինձ ավելի հարմար կլինի
Finlab ին ես ծանոթ եմ, ինձ մոտ իրենց այցեքարտը կա, կարող եմ համար ասել…
Ամեն դեպքում իրենց գրասենյակը հյուսիսային պողոտայում է, կարող եք գնալ