Արժեթղթեր

Yandex և Mail.ru. IPO

2010թ-ից սկսած ռուսական մի քանի խոշոր ինտերնետ ընկերություններ դուրս եկան IPO-ի արտասահմանյան ֆոնդային բորսաներում: Դրանցից գլխավոր երկուսը՝ Yandex-ն ու Mail.ru Group-ն էին: Նախկինում Ռուսաստանում նման խոշոր ինտերնետ ընկերությունները երբեք դուրս չէին եկել IPO-ի՝ այն էլ, օրինակ, Nasdaq-ում կամ լոնդոնյան ֆոնդային բորսայում: Սա Ռուսաստանի ինտերնետ շուկայի համար մեծ հաջողություն էր: Այս հոդվածում ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ կատարվեց այս երկու ընկերությունների բաժնետոմսերի հետ դրանից հետո, այսինքն ինչպես դրանք իրենց պահեցին:

Mail.ru-ն IPO իրականացրեց 2010թ-ի նոյեմբերին՝ տեղաբաշխելով իր բաժնետոմսերը լոնդոնյան ֆոնդային բորսայում: Շուկայում հայտնվեցին ընկերության բաժնետոմսերի 16.8%-ը, որոնք սկսեցին շրջանառվել 37$ մեկ բաժնետոմսի դիմաց գնով, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան այդ ժամանակ կազմում էր 5,71 միլիարդ դոլար: Երկուսից ավելի տարիների ընթացքում ընկերության բաժնետոմսերի գնի լուրջ տատանումներ չգրանցվեցին: Դրանք ժամանակ առ ժամանակ ընկնում էին մինչև 24-30$, ապա բարձրանում մինչև 40-44, իսկ հիմա էլ շրջանառվում են 28$ մեկ բաժնետոմսի դիմաց գնով (իմիջիայլոց, վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրանց գինն ընկել է մոտ 20%-ով):

Yandex-ն իր բաժնետոմսերը տեղաբաշխեց ամերիկյան Nasdaq ֆոնդային բորսայում 2011թ-ի մայիսի 24-ին: Դրանք շուկա մտան 24-25$ գնով, սակայն Nasdaq-ում շրջանառվելու առաջին իսկ ժամվա ընթացքում դրանց գինն աճեց 40%-ով՝ հասնելով 35$-ի, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 11 միլիարդ դոլարը: Սակայն հետագա ամիսների ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինն ընդհանուր առմամբ սկսեց ընկնել՝ հասնելով մինչև նվազագույն 17,55$-ին: Այժմ դրանք շրջանառվում են 22,5$ մեկ բաժնետոմսի դիմաց գնով:

Այս հոդվածում ցանկացա ներկայացնել ռուսական այս երկու խոշոր ինտերնետ ընկերությունները, քանի որ կարծիք կա, որ Ռուսաստանում ինտերնետ բիզնեսն այդքան էլ զարգացած չէ: Սակայն դա այդպես չէ: Նշեմ միայն, որ Yandex-ի բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո ընկերության տասնյակ աշխատողներ դարձան դոլարային միլիոնատերեր: Եվ քանի որ Ռուսաստանը մեզ «ավելի մոտ է», քան օրինակ ԱՄՆ-ն, ապա ռուսական ինտերնետ ընկերությունների մասին՝ մասնավորապես այս երկուսի, հետագայում էլ անպայման նյութեր կլինեն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

14 մեկնաբանություն

  • Hargeli @ntercoxner ev Hrach jan, unem mi arajark, arajarks iharke chi veraberum ays hodvacin, parzapes mitq ekav kazmakerpelu nman mi ban. arajarks kayanum e hetevyalum ` qani vor motenum en mer sirac taq u jerm amran orer@, yes karcum em kareli e success.am -i @ntercoxneri ev kayqi stexcagorcox xmbi masnakcutyuamb kazmakerpel mi handipum, (voch pashtonakan) u unenal hetaqrqir u ogtakar shpum, kisvel mer giteliqnerov ev parzapes lav jamanak anckacnel. Karcum em bolorin hacheli klini.))) Shnorhakal em.

    • Արտեմիս ջան մերսի առաջարկի համար, նման հանդիպում միգուցե կազմակերպենք, բայց կարծում եմ ոչ հիմա, երևի ամռանը..

    • Հաջողության բլոգի բնակիչները առանձնահատուկ մարդիկ են, շատ կուզենայի մասնակցել այդ հանդիպմանը: Համոզված եմ, որ իրական կյանքում ևս կլինենք համախմբված: Բոլորդ շատ պոզիտիվ, բարի ու ազնիվ եք 🙂

  • Im karciqov Yandex@ der teragnahatvac e u uni bavakanin taqnvac potencial, isk Mail.ru Group@ kam DST-n arandzin tema e, bavakanin xar@ sxema e bavakanin lurj nerdrumnerov..
    Isk handipelu mtqin mianum em. Ampayman kmianam dzez ete stacvi u harmar lini. 🙂
    Karas arden post gres et temayov Hrach jan. :))

    • Էդգար ջան հանդիպման հետ կապված իմ մոտ հիմա չի ստացվի, իսկ Yandex-ը ճիշտն ասած սկզբում ես լավ չէի պատկերացնում, որ այդքան պոտենցիալ ունի, ինձ թվում էր google-ը այնուամենայնիվ ինչ-որ պահի նրան դուրս կնտեի, բայց կարծիքս քիչ-քիչ փոխում եմ..

        • Բարև Ձեզ Ալինա ջան, ինչ բնույթի՞ — մոտիվացիոն, հոգեբանական, բիզնես, … իսկ եթե բոլորը մեկում, ու նույնիսկ որպես գեղարվեստական է կարդացվում, Ռիչարդ Բրենսոնի “K черту все берись и делай” գիրքը խորհուրդ կտամ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»