2010թ-ից սկսած ռուսական մի քանի խոշոր ինտերնետ ընկերություններ դուրս եկան IPO-ի արտասահմանյան ֆոնդային բորսաներում: Դրանցից գլխավոր երկուսը՝ Yandex-ն ու Mail.ru Group-ն էին: Նախկինում Ռուսաստանում նման խոշոր ինտերնետ ընկերությունները երբեք դուրս չէին եկել IPO-ի՝ այն էլ, օրինակ, Nasdaq-ում կամ լոնդոնյան ֆոնդային բորսայում: Սա Ռուսաստանի ինտերնետ շուկայի համար մեծ հաջողություն էր: Այս հոդվածում ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ կատարվեց այս երկու ընկերությունների բաժնետոմսերի հետ դրանից հետո, այսինքն ինչպես դրանք իրենց պահեցին:
Mail.ru-ն IPO իրականացրեց 2010թ-ի նոյեմբերին՝ տեղաբաշխելով իր բաժնետոմսերը լոնդոնյան ֆոնդային բորսայում: Շուկայում հայտնվեցին ընկերության բաժնետոմսերի 16.8%-ը, որոնք սկսեցին շրջանառվել 37$ մեկ բաժնետոմսի դիմաց գնով, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան այդ ժամանակ կազմում էր 5,71 միլիարդ դոլար: Երկուսից ավելի տարիների ընթացքում ընկերության բաժնետոմսերի գնի լուրջ տատանումներ չգրանցվեցին: Դրանք ժամանակ առ ժամանակ ընկնում էին մինչև 24-30$, ապա բարձրանում մինչև 40-44, իսկ հիմա էլ շրջանառվում են 28$ մեկ բաժնետոմսի դիմաց գնով (իմիջիայլոց, վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրանց գինն ընկել է մոտ 20%-ով):
Yandex-ն իր բաժնետոմսերը տեղաբաշխեց ամերիկյան Nasdaq ֆոնդային բորսայում 2011թ-ի մայիսի 24-ին: Դրանք շուկա մտան 24-25$ գնով, սակայն Nasdaq-ում շրջանառվելու առաջին իսկ ժամվա ընթացքում դրանց գինն աճեց 40%-ով՝ հասնելով 35$-ի, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 11 միլիարդ դոլարը: Սակայն հետագա ամիսների ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինն ընդհանուր առմամբ սկսեց ընկնել՝ հասնելով մինչև նվազագույն 17,55$-ին: Այժմ դրանք շրջանառվում են 22,5$ մեկ բաժնետոմսի դիմաց գնով:
Այս հոդվածում ցանկացա ներկայացնել ռուսական այս երկու խոշոր ինտերնետ ընկերությունները, քանի որ կարծիք կա, որ Ռուսաստանում ինտերնետ բիզնեսն այդքան էլ զարգացած չէ: Սակայն դա այդպես չէ: Նշեմ միայն, որ Yandex-ի բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո ընկերության տասնյակ աշխատողներ դարձան դոլարային միլիոնատերեր: Եվ քանի որ Ռուսաստանը մեզ «ավելի մոտ է», քան օրինակ ԱՄՆ-ն, ապա ռուսական ինտերնետ ընկերությունների մասին՝ մասնավորապես այս երկուսի, հետագայում էլ անպայման նյութեր կլինեն:
Hargeli @ntercoxner ev Hrach jan, unem mi arajark, arajarks iharke chi veraberum ays hodvacin, parzapes mitq ekav kazmakerpelu nman mi ban. arajarks kayanum e hetevyalum ` qani vor motenum en mer sirac taq u jerm amran orer@, yes karcum em kareli e success.am -i @ntercoxneri ev kayqi stexcagorcox xmbi masnakcutyuamb kazmakerpel mi handipum, (voch pashtonakan) u unenal hetaqrqir u ogtakar shpum, kisvel mer giteliqnerov ev parzapes lav jamanak anckacnel. Karcum em bolorin hacheli klini.))) Shnorhakal em.
Արտեմիս ջան մերսի առաջարկի համար, նման հանդիպում միգուցե կազմակերպենք, բայց կարծում եմ ոչ հիմա, երևի ամռանը..
de im arajark@ henc amrann er veraberum.)))
Հաջողության բլոգի բնակիչները առանձնահատուկ մարդիկ են, շատ կուզենայի մասնակցել այդ հանդիպմանը: Համոզված եմ, որ իրական կյանքում ևս կլինենք համախմբված: Բոլորդ շատ պոզիտիվ, բարի ու ազնիվ եք 🙂
Բարև Հրաչ ջան, ես պաշտպանում եմ Արտեմիսի առաջարկը, երբ որոշեք հանդիպման օրը, խնդրում եմ ինձ չմոռանաք
Համաձայն եմ 😉
Im karciqov Yandex@ der teragnahatvac e u uni bavakanin taqnvac potencial, isk Mail.ru Group@ kam DST-n arandzin tema e, bavakanin xar@ sxema e bavakanin lurj nerdrumnerov..
Isk handipelu mtqin mianum em. Ampayman kmianam dzez ete stacvi u harmar lini. 🙂
Karas arden post gres et temayov Hrach jan. :))
Էդգար ջան հանդիպման հետ կապված իմ մոտ հիմա չի ստացվի, իսկ Yandex-ը ճիշտն ասած սկզբում ես լավ չէի պատկերացնում, որ այդքան պոտենցիալ ունի, ինձ թվում էր google-ը այնուամենայնիվ ինչ-որ պահի նրան դուրս կնտեի, բայց կարծիքս քիչ-քիչ փոխում եմ..
Barev dez Hrach jan..es dez mek harch unem.. inch girq xorhurd ktaq @nterchelu hamar???
Naxapes shnorhakalutyun.
Բարև Ձեզ Ալինա ջան, ինչ բնույթի՞ — մոտիվացիոն, հոգեբանական, բիզնես, … իսկ եթե բոլորը մեկում, ու նույնիսկ որպես գեղարվեստական է կարդացվում, Ռիչարդ Բրենսոնի “K черту все берись и делай” գիրքը խորհուրդ կտամ:
mail.ru-n shat lavn a. yandex-nel a lav@ uxxaki qashox ci etqan dzqox chi… yandexin aveli jamanakakic dizayn a petq.
Shnorhakalutyun xorhrdi hamar, es anpayman knterchem ayn, isk hogebanakn, inchu voch kareli e naev motivachion bnuyti inch girq karajarkeq:
Джеймс аллен “Как мыслит человек” կամ իհարկե լավագունը՝ Дейл Карнеги “Как завоевать друзей и оказывать влияние на людей”
Shaaat shnorhakalutyun…