Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողակ մարդիկ

Discovery. աշխարհի ամենահարուստ մարդիկ

Ժամանակին շատ էի սիրում դիտել Discovery-ի հաղորդաշարերից մեկը՝ «Աշխարհի ամենահարուստ մարդիկ»: Հետո գտա նաև երկրորդը՝ «Եվրոպայի ամենահարուստ մարդիկ»: Ուղղակի սկզբում հետաքրքիր էր՝ ինչպե՞ս են մարդիկ կարողացել անել այն, ինչն անհասանելի է գրեթե բոլոր մարդկանց համար: Իրոք շատ հետաքրքիր հաղորդումներ են: Հանած մի քանիսը՝ մյուս դեպքերում յուրաքանչյուր մարդու պատմությունից կարելի է մի բան վերցնել, մի բան սովորել և գտնել ընդհանրություններ բոլոր պատմությունների մեջ: Շատ դեպքերում մարդիկ պարզապես ստեղծել են, զբաղվել իրենց սիրած գործով, փորձել ինչ-որ բան փոխել և արդյունքում… Չե՞ք հավատում: Դիտեք մի քանիսը:



Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»