Ստարտափ

Techcrunch. բլոգ IT-գործարարների համար

Այս հոդվածում խոսելու եմ IT-ոլորտի, տեխնոլոգիական նորությունների և ստարտափների մասին ամենահայտնի բլոգի` techcrunch.com-ի մասին: Techcrunch-ում աշխատում են 40-ից ավելի հեղինակներ և խմբագիրներ, որոնք ներկայացնում են ամենավերջին նորությունները IT-ոլորտից: Techcrunch-ի առավելությունը կայանում է նրանում, որ այն ներկայացնում է մեծ քանակությամբ ինֆորմացիա` օրեկան տասնյակ հոդվածներ, և հիմնականում` սկզբնաղբյուրից: Techcrunch-ը հիմնադրվել է 2005թ-ին Մայքլ Արինգտոնի կողմից: Սկսելով որպես բլոգ` այն վերածվել է հզոր մեդիա ընկերության, որն ունի ամսեկան հարյուր հազարավոր դոլարների եկամուտ: Techcrunch-ի և ընկերությանը պատկանող կից կայքերի (օրինակ, crunchbase.com) ամսեկան այցելությունների թիվն անցնում է 12 միլիոնը, իսկ rss-բաժանորդագրությունների թիվը 2012թ-ի ապրիլի տվյալներով` 1,6 միլիոնը: Ահա այսպիսի հզոր ցուցանիշներ: Օրեկան հարյուր հազարավոր մարդիկ կարդում են Techcrunch: Եթե անկեղծ լինեմ, ես Techcrunch մինչ այժմ չէի կարդում: Սակայն որոշել եմ ամեն օր, պարբերաբար կարդալ: Պետք է ոլորտի մասին ընդհանուր պատկերացումից անցնել ավելի խորը մակարդակի: Techcrunch-ը լավագույն կայքերից մեկն է ստարտափ նորությունների մասին: Նաև ուզում եմ մեկ ավելացում անել: Քանի որ Techcrunch-ը և նմանատիպ այլ կայքերը հիմնականում անգլերեն են և եթե Ձեր պլաններում կա ինչ-որ պահի միջազգային շուկաներ դուրս գալ (որը շատ ցանկալի է) կամ թեկուզ ոչ միջազգային, բայց Ձեզ պետք է առաջին կարգի ինֆորմացիա ստանալ, ապա սկսեք որքան հնարավոր է շուտ անգլերեն սովորել: Հավատացեք` հատկապես հիմա, երբ աշխարհը գլոբալ է դառնում, այն Ձեզ շատ-շատ է պետք գալու:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»