Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Բիզնես և ֆինանսներ

Բիզնես զրոյից. 4 պատմություն

Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել մի հիանալի տեսանյութ, որտեղ չորս ռուս գործարարներ պատմում են բիզնես սկսելու իրենց պատմությունները: Պատմությունները բոլորովին տարբեր են՝ վարսահարդարից և կանանց համար խանութներից մինչև ռեստորանների ցանց և նավաշինարարություն: Այս մարդկանցից շատերը չէին էլ մտածում, որ մի օր իրենք կարող են բիզնեսով զբաղվել: Ինչպես ասում է հերոսներից մեկը՝ դա ժառանգաբար չի փոխանցվում. հավանաբար ազդում են հանդիպումները ինչ-որ մարդկանց հետ կյանքի ինչ-որ պահերին: Ամեն դեպքում, եթե այդ մտածելակերպն արդեն կա, եթե դու որոշել ես բիզնեսով զբաղվել, դա արդեն հետադարձ չէ և պետք է պատրաստ լինել, որ ամեն ինչ չի լինելու հեշտ ու միանգամից: Իմիջիայլոց, տեսանյութը հիանալի թարգմանություն ունի, հաճույքով է դիտվում, իսկ տևողությունը՝ մոտ 45 րոպե է:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Շատ լավ հոդված և տեսանյութեր, ոգեշնչող հատկապես սկսնակ գործարարների համար, այդ նույն խնդիրները Հայաստանում էլ կան, կարևորը միշտ չընկճվել տարբեր տեսակի անհաջողություններից և ձախողումներից, միշտ ձգտել տեղեկացված լինել բիզնես ոլորտի նորություներից, քայլել ժամանակին ընդառաջ ու ամենակարևորը՝ ի սրտե հավատալ քո սկսած գործի հաջողությանը առանց որևէ կասկածի.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»