2009թ-ին Մաքսիմ Կամանինի մտքով Աստրախանից անցնում է, թե ինչ կլինի տեխնոլոգիաների հետ ապագայում, ինչ նորարարություններ կլինեն, դեպի ուր կշարժվի մարդկային երևակայությունը: Նա սկսում է որոշ բաներ պատկերացնել և հետո էլ մտածում է՝ իսկ ինչո՞ւ ոչ հիմա: Սկզբում նա մտքում, իսկ հետո էլ իրականում որոշում է ստեղծել մի նոր էկրան, որն ամբողջությամբ կլինի օդում: Որպես օրինակ նա վերցնում է ծիածանը. չէ՞ որ բնությունն ինքն է ստեղծել այդ հրաշքը՝ պատկեր օդում: 2010թ-ին նա պատրաստում է «հրաշք էկրանի» պրոտոտիպը և նույն թվականին ներկայացնում այն Ռուսաստանի նախագահին: Մեկ-երկու տարվա ընթացքում նախագիծը հաղթում է մի շարք հեղինակավոր մրցույթներում, ներգրավում մոտ 1 միլոն դոլար ներդրումներ և վերածվում լուրջ ընկերության: Երևի այսքանով բավարարվենք, քանի որ ներքևում կարող եք տեսնել երկու կարճ տեսանյութեր, որոնցում ամեն ինչ մանրամասն ներկայացված է: Դիտեք..