Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Սոցիալական ցանց ստարտափների համար. Startup Genome

Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել մի հիանալի ռեսուրս ստարտափների համար՝ startupgenome.com: Սա սոցիալական ցանց է, որտեղ գրանցված են տասնյակ հազարավոր ստարտափներ և հազարավոր ներդրողներ: Ցանցը ստեղծվել է 2011թ-ին՝ ԱՄՆ-ից և Գերմանիայից երկու երիտասարդների՝ Մաքս Մարմերի և Բյորն Հերմանի կողմից: Կայքի միջոցով մինչ այժմ կնքվել են մոտ 18 000 գործարքներ աշխարհի հազարավոր քաղաքներում: Սոցիալական ցանցի առավելություններից մեկը կայանում է հենց դրանում, որ ընտրելով ձեր երկիրը կամ քաղաքը, դուք տեսնում եք այն բոլոր ստարտափներն ու ներդրողներին, որոնք ձեզ մոտ գրանցված են:

Նաև, քանի որ կայքում գրանցված են մեծ քանակությամբ ստարտափներ, դրանց պահվածքի հիման վրա սոցիալական ցանցը ներկայացնում է հաշվետվություններ, որոնցում նշում է, մասնավորապես, ստարտափների ձախողման պատճառները կամ փորձում տվյալներ ներկայացնել հաջողակ ստարտափ կառուցելու համար: Օրինակ, 2012թ-ին Startup Genome-ը ներկայացրեց իր տարեկան հաշվետվությունը, որում նշված էին նաև այն քաղաքներն ու միջավայրերը, որոնք ամենաբարենպաստն են ստարտափ ստեղծելու համար: Դրանցից առաջին 7-ը կարող եք տեսնել ներքևում.

1. Սիլիկոնային հովիտ
2. Թել Ավիվ
3. Լոս Անջելես
4. Սիեթլ
5. Նյու Յորք
6. Բոսթոն
7. Լոնդոն

Մոսկվան ցանկում գրավում էր 14-րդ տեղը: Ավելի մանրամասն տվյալներ քաղաքների մասին կարող եք տեսնել այստեղ: Նաև, վերլուծելով ստարտափների ձախողման պատճառները, Startup Genome-ը եկել է եզրակացության, որ ստարտափների ձախողման թիվ 1 պատճառը վաղաժամկետ ընդլայնումն է (преждевременное масштабирование): Այսինքն, ստարտափները գծում են պլան և հետևում այդ պլանին՝ առանց լուրջ ուշադրություն դարձնելու, թե ինչպես են վերաբերվում հաճախորդներն իրենց պրոդուկտին: Փոխարենը սկզբնական շրջանում տվյալներ հավաքել, վերլուծել և մոդելը մշակել, նրանք վարձում են շատ աշխատողներ, ներգրավում մեծ ներդրումներ և շարժվում առաջ՝ առանց պրոդուկտը վերջնական վերամշակելու: Եվ ինչ-որ պահի հասկանում են, որ պետք է լուրջ փոփոխություններ կատարել կամ ամեն ինչ նորից սկսել: Իմիջիայլոց, այս տեսակետը դուրս շատ եկավ և անձամբ ինձ նույնպես մտածելու տեղիք տվեց: Այս թեմայի վերաբերյալ նախագծի հիմնադիրների հարցազրույցը ռուսերեն թարգմանությամբ կարող եք կարդալ այստեղ:

Ավելացնեմ միայն, որ կարող եք դիտել նաև տեսանյութը՝ կրկին ռուսերեն թարգմանությամբ, որտեղ հիմնադիրներից մեկը խոսում է նախագծի և դրա արդյունքում կատարված հետազոտությունների մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»