Արժեթղթեր

Արժեթղթերի շուկա. վարպետության դասեր Ալեքսանդր Էլդերից

«Արժեթղթերի շուկայում հաջողության իմ ճանապարհը երկար է եղել. եղել են և՛ գլխապտույտ վերելքներ, և՛ մղձավանջային անկումներ: Շարժվելով առաջ կամ անցնելով ոլորապտույտով, ես մեկ անգամ չէ, որ «հարվածներ» եմ ստացել և «զրոյացրել» արժեթղթերի իմ հաշիվը: Բայց յուրաքանչյուր անհաջողությունից հետո, ես վերադառնում էի իմ աշխատանքին, գումար կուտակում, կարդում, մտածում, ճշգրտումներ անում, ապա կրկին վերադառնում շուկա», — ասում է Ալեքսանդր Էլդերը՝ պրոֆեսիոնալ թրեյդերը, հայտնի խորհրդատուն, արժեթղթերի շուկայի համաշխարհային հեղինակություններից մեկը, որի միայն «Առևտուր ապրելու համար» (Trading for a Living) գիրքը թարգմանվել է 12 լեզուներով, հրատարակվել մի քանի անգամ և դարձել միջազգային բեսթսելլեր: Ալեքսանդր Էլդերի վարպետության դասերն առաջինն էին, որոնք դիտեցի, երբ նոր էի ծանոթանում արժեթղթերի շուկային: Եվ դրանք, իրոք, դուրս շատ եկան: Այդ պատճառով հաճույքով ներկայացնում եմ նաև ձեզ: Դիտեք, եթե ձեզ հետաքրքրում է արժեթղթերի շուկան:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»