Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Անձնային աճ

Հաջողության բանաձև

Հարգելի ընթերցող, կարծում եմ հիշում եք 2012թ-ին առաջին անգամ կազմակերպված «Հաջողության բանաձև» միջոցառումը: Հուսով եմ՝ դուք նույնպես այնպիսի ոգևորությամբ էիք սպասում «Հաջողության բանաձևի» հաջորդ միջոցառմանը, ինչպես ես: Եվ 2013թ-ին վարպետության դասերը շարունակվում են… Այս տարի միջոցառումը տեղի կունենա մայիսի 6-ին, «ԱՅԲ» կրթական կենտրոնում: Գրանցվել կարող եք այստեղ: Հարցերի և տեղեկությունների համար կարող եք այցելել միջոցառման ֆեյսբուքյան էջը: Խոսնակների մասին ինֆորմացիա կարող եք ստանալ այստեղ: Դե ինչ, կհանդիպենք մայիսի 6-ին «Հաջողության բանաձև»-ում:

Հ.Գ. Եվ վերջում հիշեցման կարգով ուզում եմ ներկայացնել մի քանի տեսանյութեր 2012թ-ի միջոցառումից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»