Ստարտափ

LinguaLeo. հաջողակ ստարտափի պատմությունը

Առյուծի այս կերպարը, կարծում եմ, ծանոթ է շատ-շատերին, ովքեր փորձում են անգլերեն սովորել: Սա առյուծ Լեոն է՝ lingualeo.com նախագծի դեմքը: Նախագիծը հնարավորություն է տալիս հետաքրքիր, խաղային և ինտերակտիվ մեթոդներով անգլերեն սովորել: Հիմնադիրները երկու ռուս տղաներ են, որոնք գործարկեցին կայքի «բետա» տարբերակը 2010թ-ի մարտին: Ապա նախագիծը, երկար ժամանակ արդյունք չտալուց հետո, սառեցվեց՝ չնայած արդեն հասցրել էր ներգրավել 200 հազար դոլար ներդրում: Այն վերածնվեց 2011թ-ին՝ ներգրավելով միանգամից 3 միլիոն դոլար ներդրում Runa Capital վենչուրային հիմնադրամի կողմից: Այսօր ընկերությունն ունի 50-ից ավելի աշխատողներ, կայքում գրանցված են 2 միլիոնից ավելի օգտվողներ, իսկ նախագիծը դուրս է գալիս ԱՊՀ սահմաններից դեպի Բրազիլիա և այլ երկրներ: Բայց այս ամենի մասին ավելի մանրամասն տեսանյութում:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»