Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Փորձառու ստարտափերի խորհուրդները

Իգոր Շոյֆոտը ռուս ինտերնետ-գործարար է, մոտ 15 ստարտափների հեղինակ: 90-ականների վերջին գործընկերոջ հետ ստեղծել է fotki.com կայքը, որը վերածվել է բազմամիլիոնանոց եկամուտ ունեցող ընկերության: Դրանից հետո նա ստեղծել է մի շարք հաջողակ այլ նախագծեր, տեղափոխվել է Սիլիկոնային հովիտ, դասավանդում է Բերքլիի համալսարանում և այժմ հանդես է գալիս նաև որպես ներդրող: Տեսանյութում Իգորը պատմում է հաջողության իր պատմությունը, խոսում է Սիլիկոնային հովտի մասին և խորհուրդներ է տալիս այն մարդկանց, ովքեր նոր են ուզում ինչ-որ բան սկսել: Անպայման դիտեք տեսանյութը, քանի որ այն շատ ոգևորիչ է և պարունակում է օգտակար տեղեկություններ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»