Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել այն, ինչի տակ ես հասկանում եմ տարրական մակարդակի ֆինանսական գրագիտություն: Սա այն գիտելիքներն են, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ տարիքից և մասնագիտությունից, պետք է իմանա, եթե ուզում է դառնալ ֆինանսապես անկախ: Եթե ֆինանսական անկախության հասնելը ձեզ չի հետաքրքրում, տեսանյութը կարող եք չդիտել, կարծում եմ, այն ձեզ պետք չէ: Իսկ եթե հետաքրքրում է, գտեք այդ 26 րոպեն և մինչև վերջ դիտեք այն: Նաև, եթե ունեք այլ վարկած, թե ինչպես կարելի է հասնել ֆինանսական անկախության, խնդրում եմ կիսվել մեկնաբանություններում: