Բիզնես և ֆինանսներ

Բիզնես-կին և ինտերնետ-գործարար. Աննա Զնամենսկայա

Այսօր ուզում եմ ներկայացնել ռուս կին գործարարներից ևս մեկին՝ Աննա Զնամենսկայային: Իր կյանքի ոչ երկար 31 տարիների ընթացքում նա արդեն հասցրել է զբաղեցնել բարձր պաշտոններ հայտնի ընկերություններում, այդ թվում եղել է Rambler-ի կոմերցիոն տնօրենը, 2012թ-ից 2013թ-ը եղել է Ալեգ Տինկովի գործընկերը և Tinkoff Digital ընկերության գործադիր տնօրենը, ստեղծել է երկու հաջողակ նախագծեր՝ ivi.ru և workingmama.ru: ivi.ru-ն ինտերնետ-կինոթատրոն է, որն ունի ֆիլմերի մեծ գրադարան (իրավական հիմքով), որտեղ մարդիկ կարող են բարձրորակ ֆիլմեր դիտել: Նախագիծը շատ հաջողակ է, կայքն ունի ամսեկան մոտ 16 միլիոն այցելություն և միլիոնների շրջանառություն, այդ պատճառով դրա մասին կխոսենք առանձին: Իսկ workingmama.ru-ն ինտերնետ-պորտալ է աշխատող մայրերի համար, նույնպես շատ հաջողակ: Դե ինչ, դիտեք մոտ 10 րոպեանոց հարցազրույցը Աննա Զնամենսկայայի հետ և եթե դուք երիտասարդ կին եք կամ աղջնակ, ով մեծ պլաններ ունի, հավատացեք, որ մի օր դուք էլ կարող եք դառնալ այդպիսին:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»