Այսօր հաճելի ու թեթև, բայց ինֆորմատիվ ու մոտիվացիոն նյութ է սպասվում: Ռուս աղջիկը, տեղափոխվելով Սիլիկոնային հովիտ, պատմում է իր տպավորությունների մասին: Կանեմ մի փոքրիկ մեջբերում, որից հետո կարող եք դիտել տեսանյութն ամբողջությամբ: «Մարդիկ ողջ աշխարհից գալիս են այստեղ, որպեսզի իրականացնեն իրենց գաղափարները: Մարդիկ այստեղ ստեղծում են իրենց բլոգները, կայքերը, ընկերությունները, որոնց միջոցով փող են աշխատում: Այստեղ են գտնվում վենչուրային կապիտալիստների 70%-ը, ովքեր պատրաստ են ներդրումներ անել: Չորս ամսում ես այստեղ ավելի շատ մարդկանց հետ կապեր հաստատեցի, քան Ռուսաստանում 5 տարում: Մարդիկ այստեղ ծանոթանում են միայն, որպեսզի իմանան քո գաղափարը, թե ինչով ես դու ապրում: Սիլիկոնային հովիտը ունենում է անկումներ և պարտություններ, որովհետև անպայման լինում են հաջողություններ և նորարարական թռիչքներ»: Դե ինչ, անպայման դիտեք տեսանյութը, դա ձեզ մոտիվացիայի մեծ պաշար կտա իրականացնել ձեր գաղափարները: