Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բիզնես և ֆինանսներ

Չինաստան. համաշխարհային մեծ գործարան

Չինաստան… Համոզված եմ, որ շատերի մտքով է անցել ներկրել ապրանքներ այս երկրից: Չինաստանն իրոք դարձել է համաշխարհային մի մեծ գործարան, որի արտադրանքն, ասում են, վերավաճառվում է տասնյակ և ավելի անգամ թանկ: Երբ դիտում էի տեսանյութը, զարմացա, որ Չինաստանում կան քաղաքներ, որոնք զբաղվում են միայն մեկ ապրանքի արտադրությամբ, այսինքն այդ քաղաքում հարյուրավոր գործարաններ արտադրում են միայն մեկ տեսակի ապրանք: Պատկերացնո՞ւմ եք ինչ ծավալների մասին է խոսքը: Հենց ապրանքների քանակության վրա էլ չինական գործարանները բարգավաճում են: Իսկ եթե խոսենք որակի մասին, ապա կարծիք կա, որ չինական ապրանքները բացառապես անորակ են: Ես դրա հետ համաձայն չեմ: Անորակ ապրանքներ, իհարկե, շատ կլինեն, բայց դա չի նշանակում, որ որակով ապրանքներ չկան: Պետք է իմանալ՝ որտեղ փնտրել, ում հետ աշխատել և այլն: Եվ եթե դուք ձեր պլաններում ունեք ինչ-որ կերպ աշխատել Չինաստանի հետ, ապա անպայման դիտեք 2013թ-ին նկարահանված այս տեսանյութը Չինաստանի՝ որպես մեծ գործարանի մասին: Նույնիսկ, եթե այդպիսի պլաններ չունեք, կրկին դիտեք. տեսանյութը շատ հետաքրքիր է 🙂


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»