Այսօր ուզում եմ հպարտությամբ գրել մի հավելվածի մասին, որն իրենից ներկայացնում է ֆոտո խմբագրիչ և ստեղծված է հայկական թիմի կողմից: Այն հատկապես ուշադրության արժանացավ այն բանից հետո, երբ 2013թ-ի հունվարին դրա մասին գրեց TechCrunch-ը` չնայած մինչ այդ այն արդեն առաջատարն էր Google Play-ի «Լուսանկարչություն» բաժնում՝ ունենալով մոտ 35 միլիոն ներբեռնում: PicsArt-ը շուկայում հայտնվել է 2011թ-ի նոյեմբերին: Համահիմնադիրներից է Արտավազդ Մեհրաբյանը: Ընկերությունն այսօր ունի գրասենյակներ Երևանում և Կալիֆորնիայում: Եվ չնայած, որ PicsArt-ն արդեն գրանցել է բավական մեծ հաջողություններ և դարձել է եկամտաբեր՝ հավելվածում տեղադրվող գովազդի հաշվին, բայց համոզված եմ, որ PicsArt-ի համար սա ճանապարհի միայն սկիզբն է և հետագայում դրա մասին մենք դեռ կլսենք:
Հեղինակի մասին
Հրաչյա Մանուկյան
Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:
Մտածեք «ոչ ստանդարտ»
Մարդիկ լողում են «ստանդարտ» հոսանքում: Մենք ապրում և մտածում ենք իներցիայով: Մենք մտածում ենք բոլորի պես: Մենք հազվադեպ ենք սեփական մտածողությունը վերլուծում:
Գիրքը մարդու և մարդկային մտածողության մասին է՝ «ոչ ստանդարտ» տեսանկյունից: Այն կօգնի Ձեզ նորովի բացահայտել մարդուն: Այն կտեղափոխի Ձեր մտածողությունը այլ հարթություն:
Երևի թե արժի քաշել, տեսնել էս ինչ բան ա 🙂
ցենտեռ բանա, անդռոեիդի ֆոտոշոփն ա 😀