Ստարտափ

Իսրայել. ստարտափների և նորարարությունների երկիր

Եթե անկեղծ, Իսրայելի մասին ես շատ բան չգիտեմ: Բայց այն, ինչ գիտեմ, ինձ հիացնում է: Իսրայելում ստեղծվում են ավելի շատ տեխնոլոգիական ընկերություններ, քան ասենք Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում կամ Չինաստանում: Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում, որն ունի ընդամենը 400 հազար բնակչություն, տեղակայված են վաղ շրջանում գտնվող մոտ 700 ստարտափներ: Ընդհանրապես, Թել Ավիվը համարվում է աշխարհի երկրորդ լավագույն վայրը ստարտափ ստեղծելու համար՝ զիջելով միայն ամերիկյան հանրահայտ Սիլիկոնյան հովտին: Այժմ Իսրայելում որոշում են ընդունում տրամադրել հատուկ ստարտափ-վիզաներ այն մարդկանց, ովքեր ուզում են Իսրայելում ստարտափ սկսել կամ զարգացնել: Նաև, քննարկվում է Թել Ավիվի հասարակական հիմնական վայրերում անվճար Wi-Fi-ի տրամադրումը, որն ավելի կնպաստի Թել Ավիվում ստարտափ միջավայրի զարգացմանը: Ահա այսպիսի կարճ ինֆորմացիա փոքրիկ, բայց մեծ ներուժով Իսրայելի մասին: Դիտեք նաև «իսրայելական հրաշքի» մասին պատմող կարճ տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»