Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողակ ընկերություններ

Google-ը ներսից. National Geographic

Որպեսզի հասկանաք, թե ինչ հսկայական ընկերություն է Google-ը, դիտեք National Geographic-ի նկարահանած այս տեսանյութը: Եթե ամենասկզբում Google-ը միայն որոնում էր, որը հիմնված էր հետևյալ ալգորիթմի վրա՝ «ավելի մեծ կշիռ ունեն այն կայքերը, որոնց վրա ավելի շատ հղում կա», ապա այսօր Google-ը տասնյակ տարբեր ծառայություններ է, միլիարդների եկամուտ: Google-ը սովորական ընկերություն չէ (ինչպես իրենք են ասում), և նրանք չեն էլ պատրաստվում այդպիսին դառնալ: Google-ը փորձում է իր շուրջը հավաքել աշխարհի ամենախելոք մարդկանց, որոնք, օրինակ, իրենց աշխատելաժամանակի 20%-ը տրամադրում են նրան, ինչն իրենց է հետաքրքիր: Եվ զարմանալի չէ, որ այդ մարդկանցից շատերը, հեռանալով Google-ից, բացում են իրենց ընկերություններն ու ստարտափները: Դիտեք «աշխարհը փոխած» ընկերության մասին պատմող տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»