Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողակ ընկերություններ

Լեգենդար ընկերություններ. eBay

Այսօր խոսելու ենք վերջին երկու տասնամյակների աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ eBay-ի մասին: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ 90-ականների սկզբներին ֆրանսիական ծագում ունեցող ամերիկացի ծրագրավորող Պիեռ Օմիդյարը փոքրիկ ծրագիր է գրում իր անձնական կայքի համար, որի միջոցով մարդիկ կարող էին աճուրդով վաճառել որևէ ապրանք: Ինչպես հետագայում հաստատում է Օմիդյարը` ծրագիրը նա գրում է օգնելու համար իր հարսնացուին վաճառել չօգտագործվող կոնֆետների տուփը: Եվ այդ փոքրիկ, պարզագույն ծրագիրը տարիների ընթացքում վերածվում է բազմամիլիարդանոց ընկերության: Դիտեք աշխարհի խոշորագույն ինտերնետ աճուրդի մասին պատմող 20-րոպեանոց տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Հետաքրքիր էր իմանալ աշխարհի խոշորագույն ինտերնետ աճուրդային ընկերության ստեղծման պատմությունը, և թե ինչպես է գործում այդ համակարգը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»