Բիզնես և ֆինանսներ

Որտեղից գումար գտնել բիզնես սկսելու համար. Ֆյոդր Օվչինիկով

Ռուսաստանում կա այսպիսի մի քաղաք՝ Сыктывкаре (նույնիսկ հայերեն դժվարանում եմ անունը գրել)՝ մոտ 240 հազար բնակչությամբ: Ֆյոդր Օվչինիկովն այդ քաղաքից է: Նա գործարար է, ով վարկ վերցրեց բիզնես սկսելու համար, հասավ հաջողության, հետո տապալվեց, ապա նորից սկսեց: Նա Մաքսիմ Կոտինի «И ботаники делают бизнес» գրքի հերոսն է. գիրք, որը 2011թ-ին հաղթեց «ՌուՆեթի գրքի մրցանակաբաշխությունում» և դարձավ բեսթսելլեր: Ֆյոդրը նաև Сила ума բլոգի հեղինակն է: Հենց այս բլոգն օգնեց նրան զարգացնել իր բիզնեսը, երբ նա նոր էր բացում առաջին գրախանութը առևտրի կենտրոնի 6-րդ հարկում:

Մրցակիցներից տարբերվելու համար Ֆյոդրը սկսում է իր բլոգում գրառումներ անել իր բիզնեսի վերաբերյալ՝ որքան վաճառեց, որքան շահույթ ունեցավ, ում հետ հանդիպեց, ինչ խնդիրներ եղան, և այլն: Երիտասարդ գործարարի բլոգը, ով անկեղծ գրառումներով պատմում էր ամեն ինչ, գրավում է մարդկանց ուշադրությունը: Աճում է ուշադրությունը նաև Ֆյոդրի գրախանութի հանդեպ: Բիզնեսը սկսում է զարգանալ: Գրախանութը վերածվում է 6 գրախանութներից բաղկացած ցանցի, իսկ եկամուտն անցնում է տարեկան մի քանի միլիոն դոլարը: Ապա Ֆյոդրը հայտնվում է պարտքերի տակ: Նա վաճառում է իր բիզնեսը՝ գրեթե նվիրատվության գնով, և պարտքերը մարելուց հետո մնում է 400 հազար ռուբլով՝ առանց որևէ բանի:

Նա որոշում է սկսել այլ բիզնես՝ պիցցայի առաքում: Այդպես սկսվում է «Додо Пицца»-ի պատմությունը: Նկուղում սկսված բիզնեսը, որի միակ աշխատողը սկզբում Ֆյոդրն էր, մոտ 1 տարի անց վերածվում է ամսեկան մոտ 2 միլիոն ռուբլի եկամուտ ունեցող բիզնեսի: Ինչպես Ֆյոդրին հաջողվեց կրկին ոտքի կանգնել, կարող եք կարդալ slon.ru-ի այս հոդվածում: Իսկ մինչ այդ դիտեք տեսանյութը, թե ինչ պետք է անել, երբ ուզում ես բիզնես սկսել, բայց գումար չունես, և ճակատագրական է դա արդյոք, թե ոչ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»