Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Լեգենդար գործարարներ. Դոնալդ Տրամպ

Դոնալդ Տրամպին մարդիկ տարբեր ձև են վերաբերվում՝ շատերը սիրում են, մյուսներն՝ ատում: Անձամբ ես լսել եմ նրա աուդիոգրքերից մի քանիսը և դրանք ինձ դուր են եկել: Նրա մեջ կա «գործարարի ոգի»: Չնայած Դոնալդ Տրամպն այն գործարարներից չէ, ովքեր սկսել են զրոյից և հասել են ամեն ինչի, բայց նա այն մարդկանցից է, ովքեր կարողանում են ոտքի կանգնել ամեն մի տապալումից հետո: Նրա հայտնի՝ «ես տեսա փողոցում մուրացկանին և հասկացա, որ նա հարուստ է ինձանից 9,5 միլիարդ դոլարով» արտահայտությունը վերաբերվում է այն ժամանակին, երբ ունենալով հսկայական պարտքեր և գտնվելով «անդունդի եզրին»՝ նա կրկին կարողանում է ոտքի կանգնել: Դոնալդ Տրամպին չես համեմատի Ռիչարդ Բրենսոնի կամ Սթիվ Ջոբսի հետ. նրանք տարբեր են: Ամեն դեպքում, ինչպես բոլոր մարդկանցից, ովքեր հասել են զգալի արդյունքների, նրանից նույնպես կարելի է ինչ-որ բան սովորել: Իսկ թե ինչ եք դուք ուզում սովորել հանրահայտ ամերիկյան մագնատից, որոշեք ինքներդ՝ դիտելով նրա մասին պատմող տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»