Այսօր մի փոքր կվերադառնանք մոտիվացիայի թեմային: Ուզում եմ Ձեզ ներկայացնել Նապոլեոն Հիլլի հիանալի գրքերից մեկի՝ «Հաջողության օրենքը» գրքի աուդիո տարբերակը: Ինչպես նշում է հեղինակը՝ այս գիրքը գրվել է մոտ 70 տարի և իրենից ներկայացնում է ամփոփումն այն ամենի, ինչը նա հավաքել, կուտակել է իր կյանքի ընթացքում: Իսկ թե ինչ է «հավաքել» Նապոլեոն Հիլլն իր կյանքի ընթացքում, ձեզանից շատերը, կարծում եմ, գիտեն: Իսկ ովքեր չգիտեն, ասեմ միայն, որ այս մարդն եղել է ԱՄՆ երեք նախագահների խորհրդականը: Համոզված եմ, որ գիրքը ձեզ դուր կգա: Հաճելի լսում 🙂