Ռուսական siliconrus.com բլոգում մի հետաքրքիր հոդված հանդիպեցի և անպայման ուզում եմ ձեզ ներկայացնել: Ավելի շուտ դա ոչ թե հոդված է, այլ նկարների շարք: Բոլորս էլ գիտենք, որ Սիլիկոնային հովիտն առանձնահատուկ վայր է տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց, ծրագրավորողների, ներդրողների՝ մի խոսքով բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են նորարարություններ: Տեխնոլոգիաներն այստեղ ամենուր են: Եվ միայն «տեխնոլոգիաների մայրաքաղաքում» երբեմն կարելի է հանդիպել բաներ, որոնք դժվար թե հանդիպեք ձեր քաղաքում 🙂
1.Սրճարանում, կողքիդ սեղանին կնոջ հետ նստած է մի մարդ, ում կարողությունը գնահատվում է մի քանի տասնյակ միլիարդ դոլար
2. Մեքենաները հերթ են կանգնում էլ. սնուցման համար
3. Ավտոկայանատեղում հանգիստ կարող ես շփոթել քո Տեսլան աշխատակցի Տեսլայի հետ (Google-ի գրասենյակ)
4. Բանանն ունի QR կոդ: Սմարթֆոնների տերերը սիրում են քաղցր
5. Ավտոկայանատեղ «միայն ներդրողների համար»
6. Եթե դու միլիոնատեր ես, ապա քեզ մնում է դժգոհել միայն միլիարդատերերից
«Ազնիվ չէ, որ ինչ-որ միլիարդատեր կարող է գալ, գնել ամեն ինչ, ինչ ցանկանա, և վիրավորել ինձ պես սովորական միլիոնատերերին»
=D Շատ հետաքրքիր հոդված էր Հրաչ ջան,Շնորհակալություն Մեզ հետ նույնպես կիսվելու համար.
Նկարների մեջ մի բան տեսա,որը և լավ առիթ հանդիսացավ հարցնելու,թե QR կոդը ինչ է,այսօր գրեթե բոլոր ապրանքներում փակցված է այդ նշանը.ենթադրում եմ,որ առանց այդ նշանի գնելը անհնար կլինի.
QR կոդը շտրիխ կոդի ինչ-որ տեսակ է Գագո ջան, այսինքն ինֆորմացիան կոդավորված պահելու ձև: Օրինակ, դու կարող ես քո անձնական տվյալները կամ կայքի հղումը հատուկ ծրագրի միջոցով վերածես QR կոդի (սև քառակուսիկների տեսքով) ու ինչ-որ մարդ, որն ունի սմարթֆոն և դրանում QR կոդը կարդալու ծրագիր, կարող է ընդամենը մեկ անգամ նկարել և ունենալ քո կայքի վրա հղումը իր հեռախոսում կամ միանգամից ավելացնել քեզ իր հեռախոսի կոնտակտներում: Հարմարությունը դա է, որ ինֆորմացիան հեռախոսում կամ այլ սարքում ավելացնելը հեշտ ու արագ է լինում:
Պարզա Հրաչ ջան, կակրազ նոր պատահական զուգադիպությամբ ձեռքս ընկավ սմարթֆոն QR կոդը կարդալու ծրագրով ու պատահական QR կոդով նկարներ Google-ից նկարելով ավելի պատկերավոր հասկացա էտ ամենի էությունը…
Շնորհակալություն հոդվածի համար:)
Խնդրեմ 🙂