Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Ստարտափ

Որոշել ե՞ք ստեղծել թեմատիկ սոցցանց

Ճապոնական m3.com սոցցանցն աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցն է բժիշկների համար: Դրանում գրանցված են մոտ 200 000 բժիշկներ, ընկերությունը ցուցակված է Տոկիոյի ֆոնդային բորսայում և դրա շուկայական արժեքն է մի քանի տասնյակ միլիարդ դոլար:

Սոցիալական ցանցերի թեման միշտ էլ հետաքրքրել է ինտերնետ գործարարներին, քանի որ աչքի առաջ են զրոյից հաջողության հասած մի շարք սոցցանցեր, որոնց արժեքը գնահատվում է միլիարդավոր դոլարներով: Սակայն ստեղծել նոր Ֆեյսբուք, Թվիթեր կամ Ինսթագրամ գրեթե անհնար է, քանի որ այս հսկաներն արդեն գրավել են շուկան: Այդ պատճառով նոր սոցցանցեր ստեղծող ստարտափները հիմնականում կենտրոնանում են երկու տիպի սոցցանցերի վրա՝ լոկալ և թեմատիկ: Լոկալ սոցցանցերի հայտնի օրինակներ կան, օրինակ, Ռուսաստանում կամ Չինաստանում: Իսկ թեմատիկ սոցցանցեր ստեղծվում են ամեն օր: Դրանք նախատեսված են երաժիշտների, ավտոսիրողների, խոհարարների, տուրիզմի սիրահարների և բազմաթիվ այլ խմբերի համար: Ռուսական այդպիսի երկու սոցցանցերի մասին պատմող տեսանյութ էլ ներկայացնում եմ ձեզ:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»