Երջանկությունը նրա մեջ է, ինչը մենք արդեն ունենք:
Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ Էյմի Մալինզին: Ըստ «People» ամսագրի՝ նա աշխարհի 50 ամենագեղեցիկ կանանցից մեկն է: Նա դերասանուհի է, մոդել և մարզուհի: Տարբերությունը նմանատիպ մյուս կանանցից կայանում է նրանում, որ 6 ամսեկան հասակից Էյմին զրկված է եղել երկու ոտքերից: Բայց դա չի խանգարել նրան ռեկորդներ սահմանել վազք և հեռացատկ մարզաձևերում, հայտնվել նորաձևության աշխարհի ամենահայտնի ամսագրերի առաջին էջերում և նկարահանվել ֆիլմերում: Նա նաև ելույթներ է ունենում տարբեր լսարանների առջև՝ ոգևորելով մարդկանց իր օրինակով: Նման ելույթներից մեկն էլ TED-ի բեմահարթակից ուզում եմ ներկայացնել: Ցանկության դեպքում կարող եք դիտել նաև անգլալեզու փոքրիկ տեսանյութը նրա մասին: