Երբեք ուշ չէ առաջ շարժվելու - Հաջողության բլոգ
Գրքեր
Հաջողության գաղտնիքներ

Երբեք ուշ չէ առաջ շարժվելու

Հաճախ ասում են, որ ընտանիքը, կենցաղային պայմանները, հանգամանքները չեն թողնում մարդուն ինքնակատարելագործվել, զարգանալ, իրեն նոր բաներում փորձել, ստեղծել: Հիշեցի մի կնոջ պատմություն, որին ամուսինը ծեծում էր: Նա բաժանվում է ամուսնուց, ամուսնանում է այլ տղամարդու հետ, բայց նոր ամուսինը նրան նույնպես ծեծում է: Կինն արդեն ունի երեխաներ, նա կոտրված է, նա չգիտի ինչ անի: Բայց մի օր նա ուշքի է գալիս. «Ես պե՛տք է անեմ դա հանուն իմ երեխաների»: Անցնում է ժամանակ և մի քանի տարի անց կինն արդեն տարվա լավագույն կին գործարարն է: Լրագրողը հարցնում է նրան. «Ինչպե՞ս դուք արեցիք դա, չէ՞ որ դուք երեխաներ ունեիք»: «Ես արեցի՛ դա, որովհետև ես երեխաներ ունեի՛», — բացականչում է կինը: Օգտագործեք ընտանիքը, կենցաղային պայմանները և ձեզ խանգարող հանգամանքները որպես մոտիվացիա կյանքում ավելիին հասնելու համար:

Տարածել

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»