3 րոպեանոց ելույթ, որը փոխեց մարդկանց - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Հաջողության գաղտնիքներ

3 րոպեանոց ելույթ, որը փոխեց մարդկանց

Ռադիսլավ Գանդապասը բիզնես-քոուչ է Ռուսաստանում: Ընդ որում, նա համարվում է այդ երկրի ամենատիտղոսակիր բիզնես-քոուչը: Նա աշխատում է խոշորագույն ընկերությունների առաջին դեմքերի, նախարարների հետ, կազմակերպում է կոնֆերանսներ, անցկացնում է սեմինարներ: Նման սեմինարներից մեկից մի հատված էլ ուզում եմ ներկայացնել ձեզ: Կարճ տեսանյութում Ռադիսլավը պատմում է մի պատմություն, թե ինչպես տարիներ առաջ ամերիկյան բուհերից մեկի շրջանավարտների առջև ելույթ է ունենում մի միլիարդատեր: Թե ինչ է ասում նա իր ելույթի 3-րոպեների ընթացքում, կիմանաք տեսանյութը դիտելով, բայց տարիներ անց, երբ նույն բուհի ուսանողները հետազոտություն են անցկացնում, պարզվում է, որ այդ տարվա շրջանավարտները կյանքում մի քանի անգամ ավելի մեծ հաջողությունների են հասել, քան մոտակա 10 տարիների ընթացքում մյուս շրջանավարտները: Հետաքրքրե՞ց:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Շնորհակալություն Ձեզ անչափ հետաքրքիր նյութերի համար: 2 օր առաջ պատահական մտա Ձեր սայթ և մի քանի օր է չեմ կարողանում դուրս գալ :-))

  • Երեկ սկսեցի կարդալ <> գիրքը, այսօր արդեն ավարտեցի: Հազվադեպ է լինում, երբ գիրքն ինձ այնքան հետաքրքրի և մոտիվացնի, որ ես նման անհամբերությամբ ցանկանամ վայրկյան առաջ ավարտել գրքի ընթերցանությունը: Շատ շնորհակալ եմ նման օգտակար խոսքերի և խորհուրդների, իմ մեջ քնած երազանքներն արթնացնելու և մոտիվացիայի նոր խթաններ առաջացնելու համար: Անչափ շնորհակալ եմ:
    Հ.Գ Այս գիրքն ինձ մոտիվացրեց տպագրելու և հանրության դատին ներկայացնելու 5 տարի առաջ իմ կողմից գրված գիրքը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»