Ստարտափ

ՏՏ ստարտափ ԱՄՆ-ում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստարտափ կարելի է ստեղծել աշխարհի ցանկացած կետում, որը միացված է համացանցին, բայց կան մի շարք պատճառներ, թե ինչու է դա ավելի լավ անել ԱՄՆ-ում: Այդ պատճառներից գլխավորն ինձ համար ԱՄՆ-ում կայացած ՏՏ/ստարտափ միջավայրի և ենթակառուցվածքների գոյությունն է, ինչպես նաև ՏՏ մասնագետների, գործարարների և ներդրողների «կուտակումը»:

Քիչ առաջ մի տեսանյութ էի դիտում, որտեղ մի աղջիկ խոսում էր իր նորաստեղծ skillgravity.com ստարտափի մասին: Բավական հետաքրքիր տեսանյութ է ԱՄՆ-ում ստարտափ ստեղծել ցանկացողների համար, ովքեր նոր են սկսում մտածել իրենց ընկերությունն այնտեղ ստեղծելու մասին: Իմիջիայլոց, ԱՄՆ-ում ընկերություն գրանցելու հետ կապված հայտնվեցի delawareinc.com կայքում, որտեղ հնարավոր է ընկերություն գրանցել և ստանալ իրավաբանական հետագա սպասարկում ԱՄՆ Դելավեր նահանգում՝ գտնվելով ԱՄՆ սահմաններից դուրս (և շատ մատչելի գներով): Իսկ Դելավերը մի նահանգ է, որտեղ գրանցված են Fortune 500 ցանկի ընկերությունների մոտ 60%-ը: Կայքը դեռ նոր եմ սկսել ուսումնասիրել և ԱՄՆ-ում ընկերություն գրանցելու հետ կապված ավելի մանրամասն կգրեմ հետագա հոդվածներից մեկում: Նաև գրանցվեցի govorimpro.us ֆորումում, որտեղ նույնպես կարելի է գտնել ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու հետ կապված ամենատարբեր բնույթի ինֆորմացիա: Առայժմ այսքանը, հուսով եմ տեսանյութը և հղումները ձեզ օգտակար կլինեն սեփական ուսումնասիրությունների համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»